15 հետաքրքիր փաստեր համբույրի մասին

Հետաքրքիր

Մարդու շուրթերը 100 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը: Իսկական համբույրը բարձրացնում է ճնշումը մինչև 100 և ավելի զարկ րոպեում:

«Անմեղ» համբույրը այրում է 5 կալորիա: Իսկ մեծացնելով համբույրի ինտենսիվությունը, Դուք կարող եք այրել մինչև 30 կալորիա մեկ համբույրի ընթացքում: Համեմատության համար’ 1 րոպե արագ քայլքն այրում է 4-5 կալորիա:

Համբույրի ժամանակ մեկից մյուսին փոխանցվում են 278 տարբեր բակտերիաներ: Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսը անվնաս է, իսկ մնացածի մասին արժե մտածել: Կան մի քանի բաներ, որոնք կարող են սպանել կնոջ մոտ համբուրվելու ցանկությունը: Դրանցից են բերանի հոտը և կարճ դունչը:

ԱՄՆ-ում հարցումների մասնակցած աղջիկների ուղիղ քառորդը պատասխանել է, որ հանուն իրենց կուռքի հետ մեկ համբույրի, համաձայն են մի ամբողջ տարի արդուկել նրա վերնաշապիկները: Ըստ վիճակագրության՝ տղամարդկաց մեծ մասը ցանկանում է համբուրվել Անջելինա Ջոլիի հետ::

Հարցումները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալուց առաջ համբուրում են կնոջը, ավելի մեծ եկամուտ են ունենում, քան մյուսները, ովքեր չեն անում դա:

Մասնագետներն ասում են, որ կա համույր, որը կարող է պտտեցնել գլուխը: Կրքոտ համբույրի դեպքում, եթե տղամարդը խիստ հետաքրքրված է կնոջով, նա թքով փոխանցում է կնոջը տեստեստերոն’ երջանկության հորմոն:

Միջինում կինը 5-8 տղամարդու է համբուրում մինչև ամուսնանալը: Միջին դարերում Իտալիայում տղամարդը, եթե համբուրում է կնոջը մարդկանց ներկայությամբ, պարտավոր էր ամուսնանալ նրա հետ: Իսկ Նեապոլում ընդհանրապես շատ խիստ էր: Փողոցում համբուրվելու համար դու կարող էիր հայտնվել բանտում:

Միջինում մարդն իր ամբողջ կյանքում մեկ շաբաթ է ծախսում համբուրվելու վրա: Քիչ է, չէ՞: Համբույրի գիտական անվանումը ֆիլեմատոլոգիա է:

Տևական համբույրը շատ ավելի լավ, քան մաստակը, կարգավորում է բերանի խոռոչի թթվայնությունը: Ամեն անգամ հաց ուտելուց հետո եթե համբուրվեք, ապա զգալիորեն կպակասեցնեք կարիեսի առաջացման հավանականությունը:

Ամերիկացի Վոլֆրամը ռեկորդ է սահմանել համբույրների քանակով: Կազմակերպված մրցույթի ժամանակ 8 ժամվա ընթացքում նա համբուրել է 8001 մարդու: Կինոյում առաջին համբույրը նկարահանվել է 1886թ.: Դա Թոմաս Էդիսոնի 30 վայրկյանանոց ֆիլմն էր, որ այդպես էլ կոչվեց’ «Համբույր»:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում