Կենդանակերպի 6 նշան, ում զգացմունքները կարող են խենթացնել

Հետաքրքիր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ են հասկանում իրենց զգացմունքները, կարողանում են արտահայտել դրանք:

Նրանք վստահ են՝ զգացմունքային լինելն օգնում է ազնիվ և ամուր հարաբերություններ կառուցել: Բայց… այդ զգացմունքները կարող են նաև լրջորեն վնասել նրանց:

Խոյ:

Կին Խոյերը սիրահարված են կյանքին: Ամուր հարաբերություններ են կառուցում, քանի որ կարողանում են գնահատել մարդկանց, ովքեր նույն արժեքներն ունեն: Երբ Խոյերը խոսում են մի բանի մասին, որը սիրում են, էնտուզիազմով և էներգիայով են վարակում նաև մյուսներին: Խոյերը ոչ ոքի թույլ չեն տա իրենց ցավ պատճառել:

Կարող են ագրեսիա ցուցաբերել խոսքերում և գործողություններում, կամակոր և պահանջկոտ դառնալ, քանի դեռ ճշմարտությունը չեք ասել: Երբեք մի թերագնահատեք զայրույթն արտահայտելու Խոյերի կարողությունը:

Խեցգետին:

Կարողանում են զգացմունքայնությունն օգտագործել հանուն սեփական շահի: Ամենազգացմունքային նշաններից են, կարողանում են վերապրել մյուսների զգացմունքները, ինչը հպարտանալու առիթ է տալիս: Գիտեն՝ ինչ եք զգում, հասկանում են՝ ինչ է հարկավոր ասել, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք: Սակայն Խեցգետինների կամակորությունը հաճախ է խանգարում հարաբերություններին:

Կին Խեցգետինները կարող են չափազանց զգացմունքային դառնալ, ամենաանմեղ մեկնաբանություններն այնպես շուռ տալ, կարծես մահացու վիրավորանք եք հասցրել իրեն: Այդ պահերին կարևոր է լինել նրա կողքին: Թույլ տվեք՝ Խեցգետինն իմանա, որ պատրաստ եք լսել իրեն, աջակցել, հոգ տանել իր մասին:

Կույս:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հույս են դնում իրենց վրա: Կարող են ամաչկոտ, սառը թվալ, բայց կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները: Երբեմն դիմակ են կրում՝ մարդկանց ստիպելու համար հավատալ, որ ամեն ինչ կարգին է, նույնիսկ, երբ հոգու խորքում նրանց «կրծոտում» են զգացմունքները: Կարող են չափազանց քննադատական մոտեցում ունենալ սեփական անձի հանդեպ, գերզգայուն դառնալ, երբ ամեն ինչ ըստ իր ծրագրի չի ընթանում:

Օրեր շարունակ կարող են անհանգստանալ մանրուքների պատճառով, դեպրեսիայի մեջ ընկնել: Կույսերն իսկապես լուրջ ջանքեր են գործադրում՝ շփվելու համար մարդկանց հետ, ում չեն սիրում, և երբ ինչ-որ բան այն չի լինում, կոտրվում են: Կույսերին հնարավորություն տվեք իրավիճակը նախ միայնակ վերլուծել. նրանք ավելի լավ գիտեն՝ ինչպես վարվել:

Կարիճ:

Կին Կարիճները կարողանում են արտահայտիչ լինել, երբեք չեն լռում, չեն վախենում խոսել զգացմունքների մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում որևէ բան կիսատ անել:

Նրանք կա՛մ ոգևորված են, կա՛մ խորը դեպրեսիայի մեջ: Բուռն զգացմունքային պահերին շատ ուժեղ են դառնում:

Աղեղնավոր:

Լավատես են, դրական էներգիա են հաղորդում մարդկանց: Աղեղնավորների համար բաժակը միշտ կիսով չափ լի է, աշխարհայացքը՝ վարակիչ: Լի են էներգիայով: Սակայն Աղեղնավորներին դուր չի գալիս, երբ մարդիկ իրենց դեմ որևէ բան ունեն: Հաճախ են փորձում փոխվել, որպեսզի իրենց սիրեն բոլորը:

Իսկ երբ դա չի աշխատում. բացասական էմոցիաները նրանց ստիպում են կոպիտ լինել: Զայրույթի և տրամադրության անկումների պահին կարող են անզգամ լինել: Երբ Աղեղնավորը նյարդային է, փորձեք բարձրացնել նրա տրամադրությունը բաներով, որոնք նա սիրում է:

Ձկներ:

Կին Ձկները զգացմունքային են, լավ զարգացած ինտուիցիա ունեն, գիտեն՝ ինչ ասել և որ պահին՝ մարդկանց ոգևորելու, մխիթարելու համար: Մեծ ջանքեր են գործադրում հարաբերությունները պահպանելու համար, զուգընկերոջից պահանջում են նույնը: Սակայն Ձկները շատ են վստահում մարդկանց, ինչը հաճախ է ցավ պատճառում:

Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ տվյալ մարդն արժանի չէ իրենց ջանքերին, կարող են փակվել: Բայց չեն լռի զգացմունքների մասին: Նրանք ձեզ կասեն ապրումների մասին, կարող են նույնիսկ զոհի դեր տանել, որպեսզի հասկանաք՝ ինչ վիճակում են: Խնդիրների մասին անկեղծ խոսակցությունը Ձկների վստահությունը վերականգնելու միակ տարբերակն է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում