Խոյ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն օդի կարիք ունեն՝ այրվելու համար, և այրվում են, երբ կտրվում են խնդիրներից: Գիտակցաբար սկսում են արհամարհել ամենը, ինչ անհանգստացնում է իրենց:
Հենց Խոյերն իրենց անհանգստացնող խնդիրների են բախվում, որոնք կարող են լուրջ ապրումների պատճառ դառնալ, նրանք արհամարհում են դրանք, քանի որ չեն ցանկանում ցավ զգալ, կտրվում են իրականությունից, երբ հարկավոր է:
Ցուլ:
Ցուլերը հաճախ են հոգնում են ամեն ինչից ու բոլորից, քանի որ հայտնվում են իրավիճակներում, որոնցից պարզապես հնարավոր չէ փախչել, օրինակ՝ ամուսնությունը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անմիջապես հեռանում են երազների ու երևակայությունների աշխարհ, որտեղ կարող են չտեսնել իրականությունը և փորձել «ինքնաբուժմամբ» զբաղվել: Ցուլերը գիտեն՝ ուր փախչել բարդ պահերին՝ սեփական հոգու խորք:
Առյուծ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ փակում են աչքերն ամենի վրա, ինչ լավ չի ընթանում: Առյուծները սիրում են մշտապես ձևացնել, թե ամեն բան կարգին է:
Նրանք կարողանում են անկեղծորեն հավատալ դրան: Այս արտաքին տեսքը պահպանելու համար յուրօրինակ ապաստարան են ստեղծում, որը թույլ է տալիս տեսնել միայն այն, ինչ ցանկանում են: Իսկ Առյուծները ցանկանում են տեսնել միայն խնդիրների կատարյալ բացակայություն:
Կշեռք:
Կշեռքներն ամեն ջանք գործադրում են՝ իրենց և մտերիմների կյանքը հավասարակշռելու համար: Նրանք վաղ թե ուշ հասկանում են, որ դա անիմաստ զբաղմունք է, որը հանգեցնում է նյարդային խանգարումների:
Այդ պատճառով կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկսում են այլ միջոցների դիմել՝ նրանք անհետանում են, այսինքն՝ մտովի լքում տարածքը՝ տհաճ իրականության մեջ մնալու փոխարեն:
Աղեղնավոր:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես փախչում են խնդիրներից և դա անում են այնքան հմտորեն, որ դուք չեք էլ կարող հասկանալ՝ Աղեղնավորն այդտեղ չէ՝ չնայած նա ֆիզիկապես տարածքում է:
Աղեղնավորներն իսկապես կարողանում են իրենց առանձնացնել աշխարհից: Ընդ որում, բացարձակ չեն մտածում՝ ինչ կարծիք ունեք իրենց մասին:
Ջրհոս:
Ամենայն հավանականությամբ, Ջրհոսներն ամենաագրեսիվն են, երբ փորձում են հեռանալ իրականությունից: Երբ չեն ցանկանում շրջապատում որևէ բան տեսնել և ընդունել, օգտագործում են փախչելու տակտիկան՝ որպես տհաճ իրավիճակների հաղթահարման միջոց:
Նրանք պարզապես դադարում են պատասխանել և արձագանքել արտաքին ազդակներին:



























