11 հոգեբանական հնարքներ, որոնք կներգործեն ցանկացած մարդու վրա

Հոգեբանությունը գիտություն է, որի օրինաչափություններն անտեսել չի կարելի:

Սա գիտեն ժամանակակից մարքեթոլոգները, ձեռնարկատերերը և անգամ խաբեբաները:

Ինչպես բացահայտել «երկրպագուին»

Դուք զգում եք, որ ձեզ հետևում են ինչ-որ մեկի աչքերը, բայց չգիտեք թե ո՞ւմ: Եթե ցանկանում եք պարզել դա, ապա ուղղակի հորանջեք այդ պահին: Ինչպես հայտնի է հորանջը բավականին վարակիչ երևույթ է: Ձեզ դիտողն անկասկած կսկսի հորանջել, և դուք կփարատեք ձեր կասկածները:

Ինչպես առաջ անցնել ամբոխի միջով

Եթե ձեզ անհրաժեշտ է անցնել մարդկանց ամբոխի միջով, ապա կատարեք հետևյալ հնարքը. ուղիղ կանգնեք և նայեք ձեր շարժման վերջնակետին: Իսկ հիմա առաջ, մարդիկ իրենք ձեզ համար ճանապարհ կբացեն: Այս հնարքը չի աշխատի հետևյալ դեպքերում՝ եթե դուք կրում եք արևային ակնոց, և եթե դուք նայեք ձեր հեռախոսին:

Ինչպես հանգստացնել հակառակորդին

Եթե զգում եք, որ ձեզ պատրաստվում են մեղադրել, զրպարտել կամ կոնֆլիկտի մեջ ներքաշել, ապա նստեք ընդդիմախոսի կողքին: Ձեզ նայելու համար նա ստիպված կլինի շրջվել ողջ մարմնով: Կամ մեղքի զգացումից, կամ էլ օբյեկտին չափազանց մոտ գտնվելու անհարմարությունից ընդդիմախոսը չափազանց քիչ վատ բան կասի կամ էլ առհասարակ կլռի:

Ստիպել խոսել՝ աչքերով

Եթե մարդը ձեզ հետ խոսելիս ինչ-որ բան թաքցնում է, հարկ չկա նրան հարցաքննելու: Ուղղակի նայեք զրուցակցի աչքերի մեջ: Հայացքը անհարմար դրության մեջ կդնի նրան, և զրուցակիցը, մեղքի զգացումից ելնելով, այնուամենայնիվ կխոսի:

Ինչպես մարդուն ստիպել, որ կատարի ձեր խնդրանքը

Եթե զեղչ եք ուզում, նախ այդ իրն անվճար խնդրեք: Բանն այն է, որ մարդը մեղքի զգացում է ունենում ձեզ առաջին անգամ մերժելով, հետևաբար երկրորդ անգամ առավել հանդուրժող կլինի:

Խոսեք կոնկրետ ականջի մոտ

Աջ ականջով լսված արտահայտությունները ազդում են զրուցակցի տրամաբանության վրա, իսկ ձախ ականջով լսվածները՝ զգացմունքների:

 Տեսողական կոնտակտ

Երբ մարդը  նայում է զրուցակցի աչքերին, տպավորություն է ստեղծվում, թե նա ուշադիր լսում է: Այդ պատճառով էլ եթե ձեզ դուր է գալիս մարդը, ուշադիր նայեք նրա աչքերին և աշխատեք հիշել դրանց գույնը: Նման հայացք նկատելով՝ զրուցակիցը ավելի բարյացակամ կվերաբերվի ձեզ:

Ադրենալինը առաջին հանդիպման ժամանակ

Աղջկան դուր կգա ձեզ հետ անցկացրած առաջին հանդիպումը, եթե հրավիրեք նրան ատրակցիոն խաղերի: Սուր զգացողությունների արդյունքում ուղեղում արտադրվող ադրենալինը կհեշտացնի ձեր շփումը:

Զրուցակցին հաճախ դիմեք անունով

Սեփական անունը ուղղակի մեղր է մեր ականջների համար:

Ինչպես հիշել ինֆորմացիան

Ամեն բան պարզ է: Կիսվեք ձեր տեղեկություններով այլ մարդու հետ: Ամեն բան հստակ պատմեք ու բացատրեք ձեր զրուցակցին, այսպես դուք հեշտ կհիշեք մանրամասները:

Սնեկմենի էֆեկտ

Այս հնարքը հայտնի է դարձել համացանցում հայտնված մի հոլովակի շնորհիվ, որում գնացքում կռվող երկու անձանց կանգնեցրեց մի մարդ՝ ուղղակի նրանց մեջտեղով անցնելով: Անհավանական է, բայց այստեղ կա մի փոքրիկ գաղտնիք. երիտասարդը, որին շուտով կոչեցին Սնեկմեն, այդ ընթացքում ուտում էր: Ուտելիքը հանգստացնող ազդեցություն ունի մարդկանց վրա: Մարդիկ, ովքեր նայում են, թե ինչպես է ուտում մեկ ուրիշը, դառնում են նվազ ագրեսիվ՝ իրենք էլ դա չնկատելով: