Տարվա տաս ամիսը Նորվեգիայում ցուրտ եղանակն է մոլեգնում:
Եվ նման պայմաններում Quenn-of-nightmare մականունով աղջիկը շատ դժվար կյանքով է ապրում: Եվ դա այն պատճառով, որ նա տառապում է ցրտի հանդեպ բնածին ալերգիայով:
Ուսանողուհին, ցանցում տարածելով իր զարմանալի- սարսափելի լուսանկարները, պատմել է նաև իր դժվարին պատմությունը։
Հենց պատուհանից դուրս ջերմաստիճանը իջնում է 10 աստիճանից ցածր, նրա դեմքը գրեթե ակնթարթորեն սկսում է այտուցվել` ծածկվելով խոր կնճիռներով:
Նա ինքը մեծ անհարմարություն չի զգում, բացառությամբ այն բանի, որ մաշկն էապես ձգվում է։

Նման վերափոխումներից հետո ընկերները նույնիսկ դադարում են ճանաչել աղջկան, քանի որ արտաքուստ նա դառնում է առնվազն 10 տարով մեծ:

Բարեբախտաբար, սառը ըմպելիքների և սննդի հետ կապված նման արձագանք չկա:
Վիճակագրության համաձայն, մարդկանց մոտ 30%-ը տառապում է ցրտի ալերգիայից, որն արտահայտվում է տարբեր ախտանիշներով:
Եվ Նորվեգիայի բնակիչը նրանցից մեկն է:
Նա ինքը ասում է, որ այս հատկությունը չի խանգարում լիարժեք կյանքին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:







