«Ջայլամի ձու» արտասովոր անվանումով կրեմային աղանդերը, որի բաղադրատոմսն այսօր ներկայացնում ենք, եփովի կրեմի, թթվաշ նարնջի և կոկոսի ներդաշնակ համադրությունն է։ Այն զարմանալիորեն հեշտ է պատրաստվում, չնայած, որ պատրաստի աղանդերի տեսքից նման բան չես ասի։ Կրեմային այս աղանդերը պայմանականորեն երկու շերտից է բաղկացած՝ սերուցքային և նարնջի։
Առաջին շերտ (սերուցքային)
- 800 մլ կաթ
- 75 գր․ եգիպտացորենի օսլա
- 100 գր․ շաքարավազ
- 1 փաթեթ վանիլին
Երկրորդ շերտ (նարնջի)
- 1 լիտր նարնջի հյութ
- 75 գր․ եգիպտացորենի օսլա
- 80 գր․ շաքարավազ
- Վրան ցանելու համար անհրաժեշտ է կոկոսի քերուկ։
Պատրաստման եղանակը
1. Երկու առանձին կաթսաների մեջ խառնեք երկու շերտերի բաղադրիչները։ Յուրաքանչյուր կրեմը եփեք մինչև պնդանալը (սերուցքայինը մոտ 2-3 րոպե եռալուց հետո, նարնջինը՝ 5-6 րոպե)։

2. Տաք սերուցքային կրեմը լցրեք կլոր տարայի մեջ, վրայից, հենց մեջտեղից լցրեք նարնջի կրեմը։ Մի խառնեք։ Ծածկեք կափարիչով և թողեք սառչի։

3. Երբ զանգվածը կթանձրանա, հանեք տարայի միջից և դրեք մատուցման ափսեի մեջ։ Վրայից կոկոսի քերուկ լցրեք և մատուցեք։










