Կարտոֆիլային պյուրեն աշխարհի ամենասիրելի կերակուրներից մեկն է։
Կշտացնող, համեղ և ունիվերսալ պյուրեն պատվավոր տեղ է զբաղեցնում բազմաթիվ ժողովուրդների խոհանոցում։
Բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ այն միշտ սխալ են պատրաստել։
Թայլեր Ֆլորենսը` Food Network ամերիկյան հեռուստաալիքի շեֆ-խոհարարը, վերջերս կիսվեց սենսացիոն բացահայտումով։

Նրա խոսքով, պյուրեի ճիշտ պատրաստման համար կարտոֆիլը պետք է խաշել կաթի մեջ։
Ապա պետք է ավելացնել 3 ճաշի գդալ սերուցքային կարագ, աղ և մի փոքր ձիթապտղի յուղ։
Եվ պետք է շոգեխաշել այն ևս 20 րոպե, քանի դեռ չի եռացել։
Այն բանից հետո, երբ կարտոֆիլը եփված կլինի, այն ժամանակ կարելի է արդեն ստանալ իդեալական պյուրե։







