Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

Յուրաքանչյուր մարդ որոշակի սովորություններ ունի, որոնցից բարդ է ազատվել:

Այս բոլոր սովորություններն արտացոլում են մարդու բնավորության առանձնահատկությունները, և եթե իմանանք դրանց նշանակությունը, կկարողանանք հեշտությամբ հասկանալ՝ ինչ է զգում դիմացինն այդ պահին կամ ինչ բնավորություն ունի նա:

Մազերի հետ խաղալ

Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

Այս սովորությունը խոսում է ներքին կասկածների մասին. դուք հակված եք անընդհատ վերհիշել անցյալի իրադարձությունները՝ մտածելով, թե որ գործողությունները կամ խոսքերն ավելի կհամապատասխանեին այդ դեպքերում:

Եղունգներ կրծել

Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

Եղունգներ կրծելը վկայում է այն մասին, որ դուք էությամբ պերֆեկցիոնիստ եք. ձեզ մոտ ամեն ինչ պետք է կատարյալ լինի, և դուք ինքներդ ձեզ ներկայացնում եք ամենաբարձր պահանջները:

Պզուկներ սեղմել

Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

Հոգեբանների կարծիքով՝ պզուկներ սեղմելու սովորությունը վկայում է աշխարհի հանդեպ ավելի բաց դառնալու ենթագիտակցական ցանկության մասին: Ընկալման խորը մակարդակում մաշկը յուրահատուկ խոչընդոտ է անձի և շրջապատող աշխարհի միջև, և այս կերպ մարդը փորձում է ոչնչացնել այն:

Անկողինը չհավաքել

Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

Անկողինը չեն հավաքում անկազմակերպ մարդիկ, որոնք սովոր են հույս դնել ոչ թե իրենց ուժերի, այլ պատահականության վրա: Այս մարդիկ հոգու խորքում համոզված են, որ իրենց սպասում են շատ ավելի կարևոր ձեռքբերումներ, ահա թե ինչու նրանք ուղղակի իմաստ չեն տեսնում նման մանրուքների վրա ուժեր ծախսելու մեջ:

«Մակաբույծ» բառեր օգտագործել

Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

«Ոնց որ», « ասենք» և նման այլ «մակաբույծ» բառեր ու արտահայտություններ օգտագործելը նշանակում է, որ դուք չեք հասցնում ձեր մտքերի ընթացքի հետևից և այս կերպ փորձում եք դադար առնել՝ հավաքվելու և շարունակելու հնարավորություն տալով ձեզ:

Շշերից պիտակներ պոկել

Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

Եթե դուք անընդհատ քերում և պոկում եք շշերի պիտակները, սա վկայում է կատարյալ կյանքի հանդեպ ներքին ձգտման և այն բանի մասին, որ ձեզ դուր չի գալիս ընթացիկ իրավիճակը:

Դուք ենթագիտակցորեն փորձում եք փոխել ինչ-որ բաներ և ներքին հավասարակշռության հասնել: