Մակարոնը շատերիս սիրելի ուտեստներից է։ Սակայն իհարկե, այն ավելի համեղ և բազմազան դարձնելու համար անհրաժեշտ են սոուսներ։
Այսօր ձեզ ենք ներկայացնում 5 համեղ սոուսների բաղադրատոմսեր, որոնք հրաշալի համ և տրամադրություն կհաղորդեն ձեր ուտեստին։
Սոուս «Բոլոնյեզե»

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 250 գրամ տավարի խճողակ
- 8 հատ թարմ լոլիկ
- 1 պճեղ սխտոր
- 100 գրամ քերած պանիր (Պարմեզան)
- 1/2 բաժակ կարմիր գինի
- Ռեհան․ օրեգանո, սև պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Տավարի խճողակը տապակում ենք ձիթայուղով։ Ավելացնում ենք գինին, եփում այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա։
- Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատած կեղևահան լոլիկը։ Լավ խառնում ենք ցածր կրակի վրա 25-30 րոպե։
- Ավելացնում ենք ճզմած սխտորը, ռեհանը, օրեգանոն, սև պղպեղը, շոգեխաշում ենք ևս 10 րոպե։
- Սոուսն ավելացնում ենք մակարոնի վրա և վրայից քերած պանիր ենք լցնում։
Սնկով և խոզի մսով պանրա-սերուցքային սոուս

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 500 գրամ սունկ
- 500 գրամ խոզի միս
- 200 գրամ քերած պանիր
- 200 մլ սերուցք (20% յուղայնության)
- 1 բաժակ սպիտակ գինի
- 1 գլուխ սոխ
- 4-5 պճեղ սխտոր
- Աղ
- Պղպեղ
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատում ենք սոխը և սխտորը, միսը կտրում ենք խոշոր խորանարդիկներով, սունկը՝ ձողիկներով։ Տապակում ենք թավայի մեջ բուսայուղով բոլորն իրար հետ՝ մինչև ոսկեգույն կդառնան։
- Այս ամենն ավելացնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք գինին և քիչ ջուր։ Մի քիչ շոգեխաշում ենք, ավելացնում ենք սերուցքը և քերած պանիրը։ Եփում ենք մինչև միսը պատրաստ կլինի։
Պանրային սոուս

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 50 մլ սերուցք
- 200 գրամ հալած պանիր
- 1/2 թ․գ․ պղպեղների խառնուրդ
- 1/2 թ․գ․ չորացրած ռեհան
- Մի պտղունց կոճապղպեղ և մշկընկույզ
- 2-3 պճեղ սխտոր
- Աղ
Պատրաստման եղանակը
- Մանր խորանարդիկներով կտրատեք պանիրը։
- Պանիրի հետ խառնեք սերուցքը և հալեցրեք ջրային բաղնիքի վրա՝ մինչև համասեռ զանգված կդառնա։
- Ավելացրեք աղը, համեմունքներն ու ռեհանը, սխտորը։ Նորից խառնեք։ Անհրաժեշտության դեպքում սերուցքն ավելացրեք։
Սոուս «Պեստո»

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 1 ճ․գ․ ձիթայուղ
- 1 փունջ ռեհան
- 1 պճեղ սխտոր
- 40 գրամ մայրու ընկույզ
- 50 գրամ քերած պանիր (Պարմեզան)
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ռեհանը, սխտորը և մայրու ծառի ընկույզը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք աղ, ձիթայուղ և վերածում ենք խյուսի։
- Ավելացնում ենք պանիրը և նորից խառնում։
- Պատրաստի սոուսը լցնու մենք մակարոնի վրա։
Սնկով և սերուցքով սոուս

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 750 գրամ շամպինյոն
- 225 մլ անյուղ սերուցք
- 2 ճ․գ․ սոյայի սոուս
- 2 ճ․գ․ բուսայուղ
- 1-2 պճեղ սխտոր
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Շամինյոնը բարակ կտրատել և տապակել մոտ 15 րոպե, մինչև սունկը ոսկեգույն կդառնա։
- Սնկին ավելացնել սերուցքը և սոյայի սոուսը։ Շարունակել տապակել մոտ 3-5 րոպե։
- Վերջում աղ անել և ըստ ցանկության՝ սխտոր։
- Սոուսը խառնում ենք մակարոնի հետ և մատուցում։
Բարի ախորժակ։







