Կարտոֆիլ՝ ֆրանսիական ձևով. աննկարագրելի համեղ, հագեցնող և օգտակար

Այսօր ձեզ կարտոֆիլի պատրաստման ֆրանսիական տարբերակն ենք առաջարկում։ Այս ուտեստը հարմար է ինչպես ընտանեկան ընթրիքի, այնպես էլ տոնական սեղանի համար։ Այս ձևով պատրաստված կարտոֆիլն անհավանական համեղ է, հագեցնող և օգտակար։

Այս համեղ կարտոֆիլը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները.

  • 8-9 խոշոր կարտոֆիլ,
  • 8 ձու,
  • 200 գր. պանիչ,
  • 400 գր. թթվասեր,
  • 150 մլ. կաթ,
  • 2 ճ.գ. ալյուր,
  • 2 ճ.գ. կարագ։

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը եփեք առանց մաքրելու՝ ջրի մեջ մի գդալ աղ ավելացնելով։ Ձուն նույնպես եփում ենք աղ ավելացնելով ջրի մեջ։ Զուգահեռ պատրաստում ենք սոուսը. հալեցնում ենք երկու ճաշի գդալ կարագը և ավելացնում ենք ալյուրը։ Հանում ենք կրակից, ավելացնում ենք թթվասերը և կաթը և ևս հինգ րոպե եփում ենք։ Ավելացնում ենք համեմունքներն ըստ ճաշակի։

2. Եփված կարտոֆիլը մաքրում ենք և կտրատում խորանարդիկներով։ Նախօրոք մեջը կարագ քած ջեռոցի տապակի մեջ շերտերով դնում ենք կարտոֆիլը, մանր կտրատած ձուն և քերած պանիրը, իսկ վրայից լցնում ենք արդեն պատրաստած սուոսը։ Հետո նորից շերտերով շարում ենք կարտոֆիլը, ձուն և պանիրը։ Վրայից քերած պանիր ենք լցնում, սոուս ենք լցնում և 20 րոպեով դնում ենք ջեռոցը։

Կիսվել սոց․ ցանցերում