Ելենան մի հասարակ կին է, նա աշխատում է որպես մանկաբարձ և հաճախ է ստիպված լինում հերթապահել գիշերային հերթափոխի ժամանակ: Բացի այդ, նա ունի 6 երեխա: Իհարկե, ընտանիքի, երեխաների ու տան մասին անընդհատ մտահոգվելով՝ նա մոռացել էր իր մասին: Բայց չէ որ Ելենան ունի երիտասարդ ամուսին, ով իրենից 8 տարով փոքր է: Նա հոգնել էր, որ բոլորն իր կնոջը շփոթում են մայրիկի հետ: Նրան պետք էր կողքին գեղեցիկ ու խնամված կին:


Եվ համուն դրա զույգը որոշեց մասնակցել «Նորաձևության դատավճիռ» շոուին: Հարկ է նշել, որ Ելենան և նրա ամուսինը ապրում են «քաղաքացիական ամուսնության» մեջ: Իսկ նա վաղուց էր երազում ամուսնության առաջարկի մասին, ուստի համաձայնվեց վերափոխման: Իհարկե, ամուսինը փորձեց մի քանի հանդերձանք ընտրել նրա համար: Նա, կարծես թե ցանկանում է տեսնել իր կնոջը ավելի ժամանակակից և ավելի երիտասարդ:

Եվ ոճաբանները նման կերպար ստեղծեցին Ելենայի համար: Նրանք փոխեցին նրա մազերի գույնը, վառ դիմահարդարում արեցին: Հարկ է նշել, որ մինչ այդ Ելենան ընդհանրապես չէր օգտագործել կոսմետիկա: Ոճաբանները որոշեցին, որ Ելենան չափազանց երկար է ապրել «մոխրագույն մկնիկի» կերպարով, ուստի նրա նոր զգեստապահարանում ավելի շատ գույներ հայտնվեցին։ Ելենան ծաղկեց ու գեղեցկացավ։ Իսկ նրա երիտասարդ ամուսինը վերջապես նրան ամուսնության առաջարկ արեց։



Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:







