Գիտնականները երեք արտասովոր հատկություն են նշել, որոնք հատուկ են բարձր ինտելեկտով մարդկանց։
Ինտելեկտուալ մարդիկ ավելի հաճախ են հայհոյում
Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան շատ հայհոյախառն բառեր է մարդն արտաբերում մեկ րոպեի ընթացքում, այնքան բարձր է նրա IQ թեստի ցուցանիշը։ Հետազոտողները ենթադրում են, որ բառապաշում ցենզուրայից դուրս բառերը խոսում են ճարտարության, այլ ոչ թե խոսքերի պակասը թաքցնելու փորձի մասին։
Խելացի մարդիկ ուշ են պառկում քնելու
Դուք բավական ո՞ւշ եք պառկում քնելու։ Դա նույնպես կարող է վկայել ձեր գերազանց մտավոր ունակությունների մասին։ Հետազոտողները նշել են կեսգիշերից հետո պառկելու և ինտելեկտի բարձր մակարդակի միջև կապը։
Հայտնի «բուերից» կարելի է հիշել Բարաք Օբամային, Չարլզ Դարվինին, Ուինսթոն Չերչիլին, Էլվիս Փրեսլիին։

Թափթփվածությունն ու բարձր IQ-ն միևնույն տրցակում
Մինեսոտայի համալսարանի գիտնականները պնդում են, որ հանճարների գրասեղանի թափթփվածությունը կապված է նրանց մտածողության առանձնահատկությունների հետ։ Եթե դուք կարևոր չեք համարում կատարյալ կարգ ու կանոն հաստատելուն ժամանակ հատկացնելը, դա նշանակում է, որ ձեր ուղեղը շատ ավելի կարևոր գործեր ունի անելու։
Հոգեբան Քեթլին Վոգսն ընդգծում է․ «Շուրջը տիրող թափթփվածությունը, ինչպես կարելի է ենթադրել, ոգեշնչում է ավանդույթներից ազատմանը, իսկ դա խթանում է նոր գաղափարներ ստեղծելուն։ Եվ ընդհակառակը, կատարյալ կարգ ու կանոնը պայմանականությունների և կանոնների պահպանման են բերում»։



























