Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փքուն և արտակարգ համեղ։
Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսն այսօր ասաց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։
Բաղադրամասեր
- 1 կգ տավարի մսին՝
- 200 գրամ սալ,
- 280 գրամ գլուխ սոխ,
- 300 գրամ հավի բուդ,
- 1 թեյի գդալ սոդա,
- 5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ,
- Աղ ՝ ըստ ճաշակի,
- 100-150 մլ ջուր,
- Կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։
Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։
Լավ տրորեք։

Թողեք՝ սառնարանում մի փոքր սառչի և վերջ, քյաբաբի ֆարշը պատրաստ է։







