Ռոուլենդ Հայթսում, Կալիֆոռնիա նահանգ, Target խանութ մուտք գործող այցելուները ականատես եղան մի դեպքի, որը զայրացրեց ու միաժամանակ ուրախացրեց շատերին:
Մուտքի մոտ մի դեռահաս աղջիկ էր կանգնած, աֆրոամերիկացի, որն արտաքնապես նման էր տղայի: Նրա հագուստը շատ համեստ էր: Աղջկա դիմաց, ասֆալտի վրա մի տուփ կար, որի մեջ քաղցրավենիք էր:
Նա դրանք հատ առ հատ էր վաճառում` փորձելով որոշակի գումար վաստակել տուփի գնի և մանրածախի տարբերությունից:
Պատահարը նկարահանեց տեսախցիկով մի անցորդ: Նրա ուշադրությունը գրավեց մի տարեց տիկնոջ բարձր ձայնը, ով ակնհայտ ագրեսիվությամբ հարցեր էր տալիս դեռահասին:







