Աշխարհում չկա գեղեցկության հստակ կանոններ և օրենքներ:
Բայց կան սովորություններ, որոնք ցանկացած կնոջ ավելի գրավիչ են դարձնում ՝ անկախ տարիքից, ապրելակերպից կամ տեսքից:
1. Հետևեք ձեր մաշկին: Դա անելու համար որոշեք նրա տեսակը և ընտրեք ձեր դեմքի խնամքը: Մի մոռացեք ձեր ամենօրյա խնամքի մասին `ձեր մաշկը մաքրելու, երանգավորելու և խոնավեցնելու համար:
2. Ճիշտ դիմահարդարում արեք: Այն կօգնի ուշարդություն գրավել: Ընտրեք այնպիսի դիմահարդարում, որը թույլ կտա ընդգծել գեղեցկությունը ու ոճը:

3. Հաճախակի այցելեք ատամնաբուժի և հոգ տարեք ատամների մասին: Գեղեցիկ ժպիտը ոչ ոքի աննկատ չի թողնի:
4. Հաճախակի լոգանք ընդունեք: Մաքրության զգացումը և մարմնից անուշ բույրը ավելի ինքնավստահ է դարձնում: Մի մոռացեք նաև մարմնի մաշկի մասին հոգ տանել:
5. Մանիկյուրին ուշադրություն դարձրեք: Կարող եք ինքներդ զբաղվել ձեռքի մատների խնամքով: Ձեռքերը կնոջ այցեքարտն են, այդ իսկ պատճառով էլ միշտ պետք է խնամված լինեն:

6. Ակտիվ կյանքով ապրեք: Շատ շարժվեք, ոտքով քայլեք, յոգայով զբաղվեք և ակտիվ հանգիստ նախընտրեք:
7. Հետևեք կեցվածքին: Ուղղիղ մեջքը հուշում է առողջության մասին: Եթե խնդիր ունեք մեջքի կամ ողնաշարի հետ, զբաղվեք դրանց բուժմամբ:
8. Հետևեք հագուստին և ոճին: Պարտադիր չէ հագնեք թանկանոց հագուստ, սակայն կարող եք գտնել ձեր ոճը և միշտ մաքուր ու հիանալի տեսք ունենաք:

9. Լավ քնեք: Լավ ու խորը քնից հետո աչքերի տակ հոգնածություն կամ այտուցվածություն չի լինում: Բացի նշվածները, խորը և լավ քունը օգնում է լինել հավասարակշռված:
10. Աշխատեք Ձեր էներգետիկայի վրա: Ինքնավստահ ու դրական էներգիայով մարդիկ միշտ նկատելի են և ավելի գրավիչ են:



























