Ներկայացնում ենք Ռաշիդ Բելխասին, ում քիչ է հուզում ուսումը դպրոցում: Նրա համար ձանձրալի է YouTube-ում տեսահոլովակներ դիտելը. հայնիներն իրենք են գնում նրան տեսնելու:
Ռաշիդն ամեն ինչ ունի՝ մեքենաներ, ինքնաթիռ, կենդանաբանական այգի, բիզնես: Նա ընդամենը 15 տարեկան է:

Ռաշիդին ապահովում է հայրը՝ շինարարական մագնատ Սաիֆ Ահմեդ Բելխասը:

Կրտսեր որդին թեև հսկայական հարստության ուղղակի ժառանգորդը չէ, բայց սիրելի է:

Ռաշիդն ապրում է հսկայական տանը, որի կողքին կենդանաբականա այգի ունի: Առավել մեծ ուշադրություն հատկացվում է վագրերին, առյուծներին և ընձառյուծներին:

Որոշ հայտնիներ գնում են հատուկ կենդանաբանական այգու համար, ոչ թե տղայի: Ռաշիդը հայտնիների հետ սելֆիներ է անում, իսկ շփումը դնում է քարտուղարների ուսերին. «Ես նրանց համար ժամանակ չունեմ»:

Նրա ինսթագրամյան էջը շատ հայտնի է. նա 700 000 հետևորդ ունի: Ֆոտոարխիվում կարելի է գտնել լուսանկարներ Քրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի, DJ Khaled-ի, Մարկ Էնտոնիի, Նիկի Մինաժի, Մրայա Քերիի և այլոց հետ:

Ռաշիդը սպորտային կոշիկների մեծ հավաքածու ունի՝ 200 000 զույգ: Ամենաթանկն 8 000 դոլար արժե:

Ռաշիդը գովազդում և վաճառում է այդ նույն սպորտային կոշիկները: Նորույթների վրա ծախսերը նա ներդրում է անվանում: «Մի անգամ ես Ֆրանսիայում 20-ից ավել զույգ գնեցի: Հայրս մտածեց, որ խելագարվել եմ: Ես ստիպված եղա նրան բացատրել, որ դա ներդրում է: 2 տարի անց այդ սպորտային կոշիկները 3 անգամ ավելի թանկ կարժենան»:

Ռաշիդը մի քանի ավտոմեքենա ունի, թեև դեռ վարել չի կարող:

«Ես կավարտեմ դպրոցը, բիզնես կսովորեմ և կբացեմ երկրի ամենամեծ սպորտային կոշիկների խանութը: Ուզում եմ դառնալ ամենաերիտասարդ բիզնեսմենը Մերձավոր Արևելքում: Եվ եթե Ալլահը կամենա, շուտով կդառնամ»:









