Յուրաքանչյուր տղամարդ իր նախընտրություններն ունի կանանց հարցում. Ոմանք սիրում են ավելի հանգիստ և ավելի տնային, ոմանք` ակտիվ և նույնիսկ մի փոքր խենթ:
Բայց կան այնպիսի կանանց տեսակներ, որոնց հետ ավելի լավ է ոչ ոք չկապվի, եթե չի ուզում քայքայել նյարդերը և ժամանակ վատնել.
1. Կին, որը չի կարողանում մենակ լինել
Նրան անընդհատ պետք է ինչ-որ մեկի հետ հանդիպեն, հարաբերությունների մեջ լինեն։ Նա փնտրում է նոր հարաբերություններ, չավարտելով նախկինը, միշտ ավելի լավին է փնտրում և կթողնի ձեզ, հենց որ հաջորդ մակարդակի ինչ-որ մեկին հանդիպի։
2. Հարբած աղջիկ երեկույթի ժամանակ
Միգուցե, երբ ծանոթացել եք, նա ձեզ ուրախ և հասարակ է թվացել, բայց հետո հասկանում եք, որ նա ամեն հանգստյան օրեր այսպես է անցկացնում, իսկ գուցե և ավելի հաճախ: Առօրյա կյանքում դուք չեք կարող ապավինել նրան, և նա, հավանաբար, չի կարողանում ուրախանալ կյանքով առանց ալկոհոլի:
3. Անօգնական
Նա ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել, չունի ամբիցիաներ և չունի հետաքրքրություն կրթության և կարիերայի նկատմամբ: Նա ոչնչով լավը չէ: Նման կինը երազանքներ և գաղափարներ չունի, թե ինչպես ստեղծել իր սեփական կյանքը: Նա ցանկանում է, որ իր մասին հոգ տանեն և որոշեն իր փոխարեն։
4. Սեփական կարծիք չունեցող կին
Նա շատ է ցանկանում բոլորին հաճոյանալ և ուրախացնել, այնպես որ նա երբեք չի փորձի չհամաձայնել ձեզ հետ: Միգուցե ձեզ դուր է գալիս դա, բայց ճշմարտությունն այն է, որ նա իրականում ունի իր կարծիքը, նա պարզապես պահում է իր մեջ` ձեզ ավելի գրավիչ երևալու համար: Ժամանակի ընթացքում դա նրան ճնշում է ներսից և նա դառնում է պասիվ-ագրեսիվ։
5. Կին–երեխա
Նա քմահաճ է և հիստերիայի տեսարաններ է սարքում, և հասարակության մեջ նույնպես չի ամաչում դա անել: Նա բարկանում է, երբ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ինքն է ուզում, և, ընդհանուր առմամբ, հասուն մարդու պես չի պահում իրեն։
6. Կպչուն կին
Նա անընդհատ ուշադրության կարիք ունի, ուստի նա ձեզ կռմբակոծի զանգերով ու հաղորդագրություններով, բայց միևնույնն է` նեղանալու պատճառ կգտնի: Չնայած հնարավոր է այլ տղամարդկանց մոտ ուշադրություն փնտրի
7. Աշխատող ժամացույց
Նա իր հեռախոսի վրա օվուլյացիայի ժամանակն է նշում, հրաժարվում է պաշտպանվել` հավաստիացնելով, որ հակաբեղմնավորիչներ է ընդունում, չնայած դա այդպես չէ: Նրան միայն պետք է արագ հղիանալ: Եվ հնարավոր է, որ դուք նրան հետագայում պետք չլինեք, բայց ակնկալում է ձեզանից ալիմենտ ստանալ։
8. Դրամայի թագուհի
Նա երբեք պատասխանատվություն չի ստանձնում կատարվածի համար, իրեն զոհի տեղ է դնում, մեղադրում է ուրիշներին և ուզում է, որ դուք նրան հանգստացնեք:



























