Որոշ մարդիկ այնքան թեթևամիտ են, որ ավելի լավ է չվստահել նրանց որևէ կարևոր բան: Աստղագուշակները վստահ են, որ դա կախված է կենդանակերպի նշանից։
Խեցգետին
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչին պետք է վստահել միայն այն դեպքում, եթե այս մարդը շատ մոտ է ձեզ, և չեք կասկածում նրա հավատարմության և ազնվության վրա: Հակառակ դեպքում ավելի լավ է ռիսկի չդիմել: Խեցգետինները միշտ պատրաստ են ուշադիր լսել, բայց ավելի շատ նրանք սիրում են անծանոթների գաղտնիքները պատմել ուրիշներին:

Առյուծ
Առյուծները կարողանում են ընկերություն անել և երբեք չեն դավաճանի իրենց սիրելիներին: Այնուամենայնիվ, եթե վերջերս եք միմյանց հետ ծանոթացել կամ շատ մոտ չեք, ավելի լավ է նրանք չվստահեք ձեր գաղտնիքները: Իրենց խառնվածքի պատճառով նրանք կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ կմատնեն ձեր բոլոր գաղտնիքները` առանց աչք թարթելու:
Կույս
Չնայած այն հանգամանքին, որ Կույսը հայտնվել է այս ցուցակում, նրանք իսկապես գիտեն, թե ինչպես կարելի է փակ պահել բերանը: Այնուամենայնիվ, նենգությունը հեռու չէ Կույսից: Նրանք բացահայտորեն չեն ասի ձեր գաղտնիքը, բայց թափանցիկ ձևով կակնարկեն, եթե դա նրանց ձեռնտու լինի։

Ցուլ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն աշխարհին բաց և բարի մարդիկ են։ Նրանք չափազանց վստահող են, և անբարեխիղճ անհատները հաճախ են օգտվում դրանից: Նրանք միտումնավոր չեն պատմի ձեր գաղտնիքները, բայց հնարավոր է, որ նրանց խաբեն և տեղեկություն քաշեն։
Այծեղջյուր
Այծեղջյուրները վրդովվող են և բռնկվող: Էմոցիաների ներքո` վիճաբանության պահին նրանք ի վիճակի են անծանոթ մարդկանց մոտ բացել ձեր ամբողջ ներքին խոհանոցը: Դրանից հետո նրանք ահավոր կփոշմանեն և անկեղծ ներողություն կխնդրեն, բայց էլ ոչինչ չի շտկվի։



























