Մոտավորապես երեսուն տարեկան մի կին է մտնում բուտիկ: Նորաձև, խնամված, շատ ինքնավստահ:
Նրա հետևում կանգնած է հիսունին մոտ ճաղատ, ոչ սպորտային կազմվածքով անձնավորություն, որի ձեռքին ոսկե ժամացույց կա։
Նրանց ամուսնական մատանիները նույնն են: Ուրեմն` ամուսինն է:
Դեմքի արտահայտությունը` ինչպիսին պետք է լինի կանացի հագուստի խանութում գտնվող ամուսնունը։
Մեղմ ասած, տաղտկալի: Կինը ընտրում է ամենաթանկ հագուստը, երկար–բարակ փորձում է այն և աստիճանաբար սկսում է հաճույքից հալվել:
Ամուսինը արագ հոգնում է հառաչանքներից և գնում է այդ զգեստը` լուռ սուլելով գնի վրա: Երե՛ք հազար դոլար: Նրանք հեռանում են։
Հաջորդ օրն այդ կինը գալիս է բոլորովին այլ տղամարդու հետ։
Երիտասարդ, մարզված, լավ հագնված, ի դեպ, նույնպես հարսանեկան մատանիով: Բայց մեկ ուրիշ: Սիրեկանն է։
Կինը վերցնում է այն նույն զգեստը, որը երեկ էր գնել և սկսում է կրկին փորձել այն։
Վաճառողները կարգապահ մարդիկ են: Ոչինչ ցույց չեն տալիս: Կինը նորից սկսում է հաճույքից հառաչել։
Այս անգամ ավելի բարձր և ավելի համոզիչ: Տղամարդը տատանվում է երկար ժամանակ, բայց ի վերջո հանձնվում և վճարում է երեք հազարը։
Կինը, երախտագիտությամբ լցված, ուրախությամբ համբուրում է նրան շուրթերից և նրանք հեռանում են։
Երրորդ օրը այս կինը երրորդ անգամ է գալիս բուտիկ: Մենակ։ Եվ հանձնում երկու զգեստներից մեկը: Ստանում երեք հազար դոլարը և հեռանում։
Բարոյախրատ. Ամուսինը վստահ է, որ ինքն է գնել հագուստը: Սիրեկանը համոզված է, որ նա է գնել զգեստը:
Հարցեր ու խանդ չկա: Իսկ կնոջ ձեռքում երեք դոլար է և շքեղ զգեստ:



























