Շատ աղջիկներ շատ են ամաչում երիտասարդների հետ շփվելիս և վախենում են, որ այդ ժամադրությունը վերջինը կլինի:
Սակայն կան փոքրիկ խորամանկություններ, որոնք օգտագործելիս միշտ հետաքրքիր կլինեք նրա համար։
Մի բացահայտեք բոլոր գաղտնիքները

Իհարկե, շփվելիս բոլորն անդրադառնում են անձնական կյանքին վերաբերող հարցերի:
Դուք չպետք է անմիջապես պատմեք ձեր ամբողջ կենսագրությունը:
Ավելի լավ է հարցեր տալ և ուշադիր լսել ձեր զրուցակցին:
Այսպիսով, դուք ձեր կողմից ուշադրություն կցուցաբերեք և կթողնեք մի փոքր չասվածի զգացում, իսկ դա կարթնացնի ևս մեկ հանդիպման անհրաժեշտության ցանկություն:
Առաջին զանգից ժամադրության մի՛ վազեք

Պետք չէ միշտ վազել տղամարդու հետ հանդիպման, հենց որ նա զանգահարի:
Փոքր ճշգրտումներ կատարեք նրա առաջարկության մեջ, նա կարող է մի փոքր սպասել:
Եթե ամեն անգամ անմիջապես համաձայնեք գնալ իր ընտրած վայրը նշված ժամին, ապա այնպիսի զգացողություն կառաջանա, որ դուք առհասարակ որևէ բանով զբաղված չեք և պարզապես սպասում եք նրան:
Նույնիսկ եթե դա ճիշտ է, ապա կարիք չկա, որ նա իմանա դրա մասին:
Օգտագործեք ձեր պրոֆիլը սոցիալական ցանցում

Եթե դուք գտնվում եք ձեր հարաբերությունների նախնական փուլում, ապա թող ձեր պրոֆիլում լինեն լուսանկարներ ոչ միայն նրա հետ:
Հանդիպել եք ձեր ընկերուհինե՞րի հետ` համարձակորեն հրապարակեք լուսանկարը, որպեսզի նա տեսնի:
Ձեր կյանքը լի է և իրադարձային, դուք կենտրոնացած չեք միայն նրա հետ ձեր հարաբերություններով։
Անակնկալների տարր ավելացրեք

Բոլորը սիրում են հաճելի անակնկալներ և ուշադրություն:
Կարող եք մտածել ձեր հաջորդ ժամադրության մասին և ժամանակն անցկացնել անսովոր ձևով:
Իհարկե, դրա համար ցանկալի է արդեն իսկ լավ իմանալ, թե ինչ է սիրում ձեր տղամարդը և ինչը կտրականապես չի ընդունում:
Ո՞վ գիտի, միգուցե նա սիրում է ձիեր, կամ սիրում է կրակել հրաձգարանում:
Մի խոսքով, գլխավորը ֆանտազիան է:
Անսպասելի փոխակերպում

Այստեղ դուք պետք է զգույշ լինեք և չափը չանցնեք:
Եթե դուք ինքներդ եք ցանկացել փոխվել, և ցանկանում եք զարմացնել ձեր զուգընկերոջը ձեր փոխակերպմամբ, ապա առաջին հերթին պետք է ձեզ դուր գա նոր կերպարը:
Եթե որոշեք ձեր մազերը կանաչ ներկել և միևնույն ժամանակ անվստահ զգաք ձեզ, ապա ցանկալի էֆեկտին հասնելը դժվար կլինի:
Բայց այ գեղեցիկ հագուստով զարմացնելիս, որում քեզ հիանալի ես զգում, անպայման հաջողության կհասնես:



























