Աստղագիտությունը օգնում է հասկանալ, թե կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար ինչն է կարևորվում կյանքում:
1. Խոյ. մարտահրավերներ
Դուք պետք է գերազանց հանձնեք քննությունները, հաղթեք խաղերում և անընդհատ խնդիրներ լուծեք: Դուք պետք է ինքներդ ձեզ անընդհատ մարտահրավերներ նետեք, որպեսզի հետաքրքրություն և մոտիվացիա ունենաք. միայն այդ ժամանակ ձեր կյանքը իմաստ կունենա:
2. Ցուլ. բարեկեցություն
Ձեզ հարկավոր է հարմարավետ տուն, լավ սնունդ և հաճելի միջավայր: Հանուն այդ ամենի դուք պատրաստ եք երկարատև և համառ աշխատանք կատարել:
3. Երկվորյակներ. փոխադարձ կապ և շփում
Դուք պետք է համոզված լինեք, որ մշտապես շփման մեջ եք ձեզ շրջապատող մարդկանց հետ: Սիրում եք արտահայտել ձեր ապրումները, գաղափարները և իմանալ, որ մյուսները լսում են ձեզ:
4. Խեցգետին. ապրումակցում
Դուք պետք է զգաք, որ ձեր մտերիմները ոչ միայն հասկանում են ձեր ապրումները, այլև պատրաստ են կիսելու դրանք: Դուք ուզում եք, որ նրանք ձեզ հասկանան ու ցավակցեն:
5. Առյուծ. խոնարհում
Դուք գիտեք, որ փայլող աստղ եք, սակայն ձեզ համար շատ կարևոր է, որ շրջապատի մարդիկ ձեզ հարգեն և բարձր գնահատեն:
6. Կույս. փորձառություն
Դուք պետք է ամեն ինչում, ինչ որ անում եք, լավագույնը լինեք: Դուք կարող եք ինքնուս լինել, բայց դա կարևոր չէ. ձեր սիրած գործում դուք աշխատում եք անգերազանցելի լինել:
7. Կշեռք. հավասարակշռություն
Դուք փորձում եք ամեն ինչում հավասարակշռություն մտցնել, թեպետ դա ձեզ ոչ միշտ է հաջողվում: Դուք փորձում եք խաղաղ ընտանեկան կյանք վարել, շրջապատել ձեզ լավատես, կիրթ մարդկանցով:
8. Կարիճ. կիրք
Դուք իսկական կրքով եք վերաբերվում այն ամենին, ինչ բարձր եք գնահատում ձեր կյանքում, լինի դա սեր, սեքս, գիտություն, ունակություն թե տեսակետ:
9. Աղեղնավոր տպավորություն
Դուք արկածների իսկական որսորդ եք. ձգտում եք տեսնել ողջ աշխարհը, փորձել նորանոր բաներ, մասնակցել տարատեսակ միջոցառումների և ծեսերի:
10. Այծեղջյուր. գիտակցություն
Դուք ուզում եք միշտ ճիշտ քայլեր անել, հայտնվել նրանց կողքին, ովքեր ունեն ձեր կարիքը, անվտանգ ապագա ստեղծել ձեզ և ձեր ընտանիքի համար:
11. Ջրհոս. նորարարություն
Դուք պետք է մշտապես տեղյակ լինեք տեխնոլոգիաների և գիտության ասպարեզների վերջին նորույթներին: Ձեզ դուր է գալիս փորձարկել, կատարելագործել և արարել: Դուք տանել չեք կարող լճացումը և միօրինակ կյանքը:
12. Ձկներ. ստեղծագործական ինքնաարտահայտում
Պարտադիր չէ, որ դուք պրոֆեսիոնալ գեղանկարիչ լինեք, որպեսզի արվեստի բնագավառում ինքնաարտահայտվելու մեծ ցանկություն ունենաք: Դուք կարող եք նկարել, գիրք գրել, խաղալ բեմերում, երգել, նույնիսկ գովազդային ընկերություններ ստեղծել:







