Միայն իմաստուն կինը կարող է պահպանել ընտանիքը, քանի որ ըստ էության` դա արվեստ է:
Ձեզ հարկավոր է անընդհատ աշխատանք կատարել ինքներդ ձեր վրա, ինչը պահանջում է հսկայական ջանքեր:
Եկեք միասին նայենք, թե ինչ է պետք անել ընտանեկան կյանքն ամրապնդելու համար։
1. Գովեք ձեր տղամարդուն

Ոչ միայն տղամարդուն, այլև յուրաքանչյուր մարդու հաճելի է իմանալ, որ իր աշխատանքն ու ջանքերն ապարդյուն չեն: Ուստի, լսելով ձեզանից երախտագիտության խոսքեր` աննշան արարքի համար, տղամարդը կցանկանա ավելին անել։
2. Հավատացեք նրան
Անկախ նրանից, թե որքան մեծ և ուժեղ է տղամարդը, սիրելիի աջակցության խոսքերը շատ կարևոր են նրա համար: Երբ նա նոր գործ է վերցնում, աջակցեք նրան և ինքներդ կտեսեք, թե ինչպես է նա ծաղկում ձեր աչքերի առաջ։
3. Հիշեք, որ դուք մի ամբողջություն եք

Եթե հանկարծ որևէ ընկերախմբում լսում ես, որ քո տղամարդու մասին բացասական ձևով են արտահայտվում, ապա այդ մարդկանց պարզ դարձրու, որ չի կարելի այդպես անել: Այնուհետև բոլորը, և տղամարդը ներառյալ, կհասկանան, որ դուք ընտանիք եք:



























