Գրե՞լ, թե՞ ոչ: Արդյոք ճիշտ կլինի, իսկ կարո՞ղ ես դա քեզ թույլ տալ կամ պե՞տք է թույլ տաս:
Ձեզ ենք ներկայացնում 23 նշան, որ դու պետք է քեզ զսպես և չգրես ՆՐԱՆ, քանի որ դա կլինի մեծագույն սխալ:
Նա երբեք առաջինը քեզ չի գրում, ինչը վկայում է այն մասին, որ նա քեզ համար ավելի կարևոր է, քան դու՝ նրա:
Միակ պատճառը, որ ուզում ես նրան գրել, այն է, որ դու պարզապես ձանձրացած ես և ուզում ես քեզ ինչ-որ բանով զբաղեցնես:
Դու արբած ես և շատ լավ հասկանում ես, որ հետո քեզ հիմար ես զգալու նրան գրելու պատճառով:
Դուք մշտապես նույն խոսակցությունն եք ունենում:
Դու հասկանում ես, որ դա ոչ մի լուրջ բանի չի բերելու, չնայած որ ինքդ ավելի լուրջ բան կցանկանայիր:
Նա հարցերիդ կարճ պատասխաններ է տալիս և հետաքրքրված չէ խոսակցությունը շարունակելով:
Վերջին գրածդ նամակը նա վստահաբար տեսել է, սակայն հատուկ չի պատասխանում:
Նա ընկերուհի ունի, և նրանք երջանիկ են երևում կողքից:
Քո ամենամտերիմ ընկերուհին, ով հաստատ քեզ ամենալավն է ցանկանում, կարծում է, որ նրան գրելը սխալ կլինի:
Դու ոչ մի արժեքավոր բան չունես նրան ասելու:
Դու փորձում ես մոռանալ նրան, սակայն եթե գրես, հաստատ զգացմունքներդ կրկին արթնանալու են:
Քեզ տարբեր մարդիկ խորհուրդ են տալիս ջնջել նրա համարն ու չգրել նրան:
Նա վատ է անդրադառնում քո ինքնագնահատականի վրա:
Դու գիտես, որ նա միաժամանակ մի քանիսի հետ է խոսում:
Դու ընկերներիդ հետ ես, ուստի և պետք է ուրախանաս, ոչ թե նրան գրելու մասին մտածես:
Դուք հենց նոր միասին էիք, և եթե միանգամից գրես, շատ կպչուն տպավորություն կթողնես, ինչը վանում է:
Եթե մի քանի րոպե առաջ էիր գրել և այլևս ավելացնելու բան չունես:
Դու մի քիչ առաջ գրել ես, երբ նա online էր, իսկ նա չի պատասխանել:
Նա քո պահեստային տարբերակն է, քանի որ ՆԱ, ում դու իսկապես սիրում ես, քեզ փոխադարձությամբ չի պատասխանում, և դու պարզապես չես ցանկանում միայնակ մնալ:
Եթե ընկերուհիներիցդ հարցնում ես՝ արժի գրել, թե ոչ, ուրեմն՝ չարժի:
Դու գիտես, որ ավելիին ես արժանի:
Նա կոտրել է քո սիրտը:
Դու չես ցանկանում նրան ցանկանալ:



























