Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը կանաց շրջանում ամենատարածված հորմոնալ խանգարումներից է: Հիմնական պատճառն արյան մեջ ինսուլինի բարձր մակարդակն է:
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի լրիվ բուժում հնարավոր չէ, բայց կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք օգնում են պահպանել իրավիճակի վերահսկողությունը:
Ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառները
Խնդրի առաջացման ստույգ պատճառները հայտնի չեն: Ապացուցված է միայն, որ դա ուղղակիորեն կապված է անդրոգեն և ինսուլին հորմոնների թույլատրելի քանակի խանգարման հետ: Եթե այս հորմոնների ցուցանիշերը գերազանցում են նորման, կինը կարող է այս խնդրի ախտանիշերն ունենալ:

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի բարդություններ
Ձվարանների պոլիկիստոզը մեծացնում է կանանց շրջանում այս հիվանդությունների առաջացման հնարավորությունները՝
- Անպտղություն, բարդություններ հղիության ընթացքում, ներառյալ՝ վիժում և վաղաժամ ծննդաբերություն
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ և նախադիաբետ
- Արյան բարձր ճնշում
- Խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ
- Ապնոէ քնի մեջ
- Էնդոմետրիալ քաղցկեղ
Առաջին ախտանիշերը կարող են առաջանալ դեռահաս տարիքում, սակայն կանանց մեծ մասը խանգարումները նկատում է միայն 20-30 տարեկանում:
Հիմնական ախտանիշերն են՝
- Ոչ պարբերական ամսեկաններ
- Բեղմնավորման դժվարություններ
- Մազերի առատ աճ ոչ բնորոշ գոտիներում՝ դեմքին, կրծքին, փորին
- Մազերի դյուրաբեկություն, տղամարդկային ձևով ճաղատացում
- Դեմքի, կրծքի և մեջքի վերևի մասի վրա ուգրիների առաջացում
- Ճարպակալում
- Գլխացավեր

Այսպիսի նշաններ նկատելու դեպքում անպայման բժշկի դիմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:







