Կարող եք հավատալ կամ չհավատալ աստղագուշակներին, բայց կենդանակերպի նշանը հաստատ իր հետքն է թողնում մարդու բնավորության վրա:
Եկեք վերլուծենք կենդանակերպի յուրաքանչյուր նշանի բնավորության ամենասարսափելի գծերը մեր հոդվածում։
Խոյ — Զայրույթ
Խոյը կարող է լինել շատ լավ տրամադրությամբ և լի` դրական էներգիայով, բայց մի վայրկյանում ամեն ինչ կարող է փոխվել:
Խոյին, բառացիորեն, մի ակնթարթում կարող է պարուրել զայրույթը` ցանկացած անհեթեթության պատճառով, որը նրան դուր չի եկել:
Շատ, շատ դժվար է ինքնուրույն հաղթահարել այս բնավորության գիծը:
Ցուլ — ավելորդ խնայողություն

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին շատ դժվար է համոզելը հին բաներից ազատվելը:
Նա պահպանում է բոլոր հնությունները` չթողնելով նորություններին իր կյանք մտնել։
Երկվորյակներ — երկերեսանիություն
Երկվորյակների որոշ գործողություններ ակնհայտորեն թաքցնում են իրենց մեջ երկերեսանիություն, իսկ երբեմն էլ` ավելորդ բացբերանություն:
Կարելի է մտածել, որ նրանք դա անում են նպատակային, բայց դա այդպես չէ. Երկվորյակները պարզապես ցանկանում են դուր գալ միանգամից և բոլորին։
Խեցգետին — փոխադարձության պահանջ
Խեցգետինները ցանկացած փոխհարաբերություններում պահանջում են, որ մարդը նրանց նույնքան էմոցիա և սեր տա, որքան ինքը:
Դժբախտաբար, այդպես միշտ չի լինում։ Եվ դա հունից հանում է Խեցգետիններին։
Առյուծ — նարցիսիզմ

Առյուծը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում:
Հաճախ նրանք միտումնավոր են ուշադրություն գրավում իրենց վրա, ինչը մեծապես վրդովեցնում է շրջապատին։
Կույս — Վերահսկում
Կույսերի համար շատ խնդիրներ ծագում են այն պատճառով, որ նրանց պետք է ամեն ինչ անձնական հսկողության տակ պահել:
Նրանք չեն կարող թույլ տալ, որ նույնիսկ ամենաննշան բաները բաց թողնվեն և պարզապես մի փոքր հանգստանան:
Սա նրանց ստիպում է նյարդայնանալ և ավելի շատ աշխատել։
Կշեռք — ավելորդ անհանգստություն
Կշեռքները շատ հասկացող և հավատարիմ մարդիկ են: Սա, իհարկե, նրանց առավելությունն է, բայց երբեմն նա դաժան կատակ է խաղում Կշեռքի հետ:
Նրանք վատնում են իրենց էներգիան և օգնություն են ցուցաբերում նրանց, ովքեր բացարձակապես արժանի չեն դրան:
Կարիճ. Հետաքրքրություն վատ բաների հանդեպ

Եթե Կարիճին հետաքրքրում է ինչ-որ բան, ապա նրանք խելագարորեն կապվում են դրան:
Դժբախտաբար, Կարիճին ամենաշատը գրավում են բոլոր արգելված կամ նույնիսկ քրեական բաները։
Աղեղնավոր — սեփական կարծիքը պարտադրելը
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավատես են և ընկերական:
Նրանք միշտ պատրաստ են օգնել լավ խորհուրդներով, բայց երբեմն դա դառնում է պարտադրանք։ Սակայն Աղեղնավորը վստահ է, որ բոլորը պետք է ապրեն այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում։
Այծեղջյուր — Մեծ ամբիցիան

Ավելի ու ավելի մեծ բարձունքների հասնելը Այծեղջյուրի համար առաջնայինն է:
Դժվար է նրա հետ ընկերանալ, քանի որ նա կոտնահարի յուրաքանչյուրին, ով երբևէ իր ճանապարհին կկանգնի։
Ջրհոս — պարտքի մեծ զգացում
Ջրհոսները ձգտում են օգնել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն:
Բայց աշխարհում շատ չարիք կա, մի մարդը չի կարող այն ամբողջությամբ վերացնել: Սա անընդհատ վշտացնում է ջրհոսին։
Ձկներ — ավելորդ հուզականություն
Ձկները ցանկացած առիթով զգում են բավականին ուժեղ զգացողություններ:
Որոշումներ կայացնելիս նրանք հաճախ ապավինում են միայն դրանց, ինչի պատճառով էլ անուղղելի սխալներ են թույլ տալիս։



























