Մեզ դուր գա, թե՝ ոչ, բայց փաստը մնում է փաստ. միայնակ կանայք գնալով ավելի են շատանում։

Ճիշտ է, բոլոր տվյալները միջինացված են, բայց կարծում ենք, ընդհանուր առմամբ կհամաձայնեք, որ կանայք ավելի շատ են ջանքեր գործադրում հարմարավետ կենցաղ ստեղծելու, զուգընկերոջը կողքին պահելու, երկարատև հարաբերություններ ապահովելու համար։ Եվ, երևի թե, ինչ որ մի պահի նրանք հոգնում են այդ ամենից։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ 32%-ը 45-65 տարեկանում իրենց ավելի լավ են զգում, եթե միայնակ են։ Տղամարդկանց մոտ այս ցուցանիշը գրեթե երկու անգամ պակաս է՝ 19%:
Կանայք արագ են հարմարվում «ազատ է» կարգավիճակին։ Եվ շատերը ժամանակի ընթացքում զգում են, որ դա ավելի շահեկան է, քան երկարատև հարաբերությունները։ Միայնակ կանայք ազատ են տնօրինել իրենց ժամանակը։ Նրանք ավելի քիչ ժամանակ ու էներգիա են ծախսում կենցաղի վրա, նրանք կարող են ընդհանրապես ճաշ չպատրաստել։ Երևի թե սրանք են պատճառները, որ Մեծ Բրիտանիայում միայնակ կանանց 61%-ը գոհ է իրենց կարգավիճակից։
Սերը դադարում է Տիեզերքի կենտրոնը լինել։ Իսկ շատերը վերջապես ծանոթանում են դրա նոր տեսակի հետ՝ սեր ինքդ քո հանդեպ։ Հաճախ բաժանվելուց հետո կանայք երեխաների հետ են մնում, այդ դեպքում նրա սերը կենտրոնանում է երեխայի վրա և նոր զուգընկերոջ համար այն պարզապես չի բավարար չէ։

Իրականում միայնակ կանայք դեմ չեն իսկական սեր գտնելուն։ Բայց որքան երկար են նրանք ապրում, այնքան ավելի շատ են հասկանում, որ միայնակ ավելի լավ են կարողանում ամեն բան անել ու հասցնել։ Եվ իմաստ չկա հարաբերություններ սկսել ինչ որ մեկի հետ զուտ միայնակ մնալու ահից։
Նաև պարզվել է, թե ինչու են տղամարդիկ ավելի դժվար համակերպվում միայնությանը։ Որպես օրենք կանանց սոցիալական շրջանակն ավելի լայն է։ Այդ պատճառով էլ կանայք ավելի հեշտ են գտնում ինչ որ մեկին իրենց որևէ խնդիրը լուծելու համար, կամ պարզապես զրուցելու համար։ Միայնակ կինը որպես կանոն շատ ընկերներ ունի, այն դեպքում, երբ տղամարդիկ ավելի պասիվ են սոցիալական շրջանակը ընդլայնելու հարցում։



























