Երեխայի սեռը կախված է նրանից, թե ինչքան է տղամարդը սիրում իր կնոջը
Երբևէ լսել եք, որ չծնված երեխայի սեռը կախված է նրանից, թե ով ում որքան է սիրում: Տղամարդը կնոջը, թե կինը տղամարդուն, այլ կերպ ասած` տղամարդու սիրո աստիճանից իր կնոջը։Եվ այստեղ ամեն ինչ շատ պարզ է, կարծում եմ, որ շատերն արդեն կռահել են, թե ինչը ինչ է։Ոչ անտարբեր մարդը, ով հետաքրքրված է հոգեբանությամբ կամ պարզապես լավ ինտուիցիա ունի, միշտ կարող է հասկանալ, թե ինչպես է տղամարդը վերաբերվում իր կնոջը և հակառակը:
Այսպիսով, եթե տղամարդն ավելի շատ է սիրում իր կնոջը, ընտանիքում տղա է հայտնվում։Եվ եթե կինն ավելի շատ է սիրում իր տղամարդուն, ապա նրան աղջիկ է պարգևում։ Նույնքան գեղեցիկ, իմաստուն, քնքուշ, որքան ինքն է։
Իհարկե, ամեն ինչի համար կա գենետիկ բացատրություն: Երեխայի սեռը, գիտության տեսանկյունից, որոշվում է միայն նրանով, թե որ քրոմոսոմի հետ է սերմնահեղուկը կարողացել բեղմնավորել կնոջ ձվաբջիջը (մի փոքր կոպիտ է արտահայտված միտքը):Բայց եթե նայենք մյուս կողմից, մենք ունենք նաև հոգի, ինչը նշանակում է, որ մենք ի վիճակի ենք զգալ ոչ միայն մեզ, այլև այլ մարդկանց: Այսինքն, մենք կարող ենք սիրել: Եվ դա հիանալի է։Գուցե սա իրադարձությունների զուգադիպություն է: Բայց սրա մեջ կարող է լինել որոշ ճշմարտություն: Հավանաբար, ես ինքս ավելի շատ եմ սիրում իմ ամուսնուն, քանի որ մենք ունենք երկու աղջիկ))Երեխայի սեռը կախված է նրանից, թե տղամարդն ինչքան է սիրում իր կնոջը։Ի՞նչ եք մտածում այս մասին, գրեք մեկնաբանություններում։