Անշուշտ, բոլորն են հանդիպել այս երիտասարդ գեղեցկուհու լուսանկարին` համացանցի շրջանակներում։
Եվ այսպես, նրա անունը Մայկա Ուոլարդ է, նա ավստրալուհի է, ով պատմության մեջ ամենաերիտասարդ մոդելներից մեկն է եղել։

Նա մտավ մոդելային արդյունաբերություն, երբ ընդամենը 3 տարեկան էր:
Փոքրիկ աղջկա գեղեցկությունն այնքան է զարմացրել լուսանկարիչներին, որ հենց առաջին աշխատանքային օրվանից հետո` նրանք պայմանագիր կնքեցին նրա հետ։

Մայկան այն երեխաներից մեկն է, ով տարիների ընթացքում չի կորցնում իր հմայքը, այլ ավելի ու ավելի գեղեցիկ է դառնում։

Այժմ Մայկան 16 տարեկան է: Նա երազում է հայտնվել Vogue–ի շապիկին և դառնալ Victoria’s Secret–ի հրեշտակներից։
Նայելով նրա լուսանկարին, մեզ թվում է, որ նա հեռու չէ իր երազանքը կատարելուց։






























