Շատերը վստահ են, որ եթե դուք սիրում եք մարդուն, այդ մասին ամեն օր ասելն ամենևին էլ անհրաժեշտ չէ, ավելի լավ է արտահայտել զգացմունքները գործողություններով և արարքներով:
Այնուամենայնիվ, բառերը ուժեղ ազդեցություն ունեն հարաբերությունների ներդաշնակության վրա:

Համարվում է, որ տղամարդկանց վրա դժվար չէ տպավորություն թողնել: Կարևորը՝ ասել նրանց այն, ինչ ուզում են լսել: Ավաղ, շատ կանայք մոռանում են սիրո և աջակցության խոսքերի կարևորության մասին:
1. «Շնորհակալություն» / «Խնդրում եմ»

Կինը կարող է խրախուսել իր տղամարդուն շատ բաներ անել, և երախտագիտության պարզ խոսքերը նրա համար լավագույն պարգևն են: Ընտրրյալն ավելի ոգևորված կփորձի, եթե զգա, որ գնահատվում են իր գործողությունները: Մի վախեցեք 10 անգամ ավելի շատ շնորհակալություն հայտնել տղամարդուն, քան նա արժանի է: Ի պատասխան՝ նա ձեզ համար 100 անգամ ավելին կանի, քան խոստացել է:
2. «Դու շատ գեղեցիկ ես / առնական ես»

Կարծրատիպ է այն, որ միայն կանանց են հաճոյախոսություններ պետք: Տղամարդիկ նույնպես շոյվում են դրանցից, և շատ կարևոր է հիացմունքի խոսքեր լսել քո հասցեին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է արտաքին տեսքին: Կարևորը՝ զուգընկերոջն անկեղծ գովելն է:
3. «Ես սիրում եմ քեզ»

Ամենապարզ և ակնհայտ բառերը, որոնք կարող եք ասել ձեր տղամարդուն: Դրանցից շատ բան է կախված հարաբերություններում: Թույլ մի տվեք, որ ձեր սիրելին մոռանա ձեր զգացմունքների մասին, բայց միևնույն ժամանակ շաղ մի տվեք այս բառերը, հակառակ դեպքում դրանք կկորցնեն իրենց նշանակությունը:

Իսկ դուք հաճա՞խ եք ասում այս արտահայտությունները ձեր տղամարդուն: Ի՞նչ այլ բառեր կավելացնեիք այս ցուցակում: Սպասում ենք ձեր պատասխաններին մեկնաբանություններում:



























