Արևելյան կանանց կյանքը խավարում ծածկված առեղծված է: Եվրոպացիների գիտակցության մեջ արմատավորված շատ առասպելներ և լեգենդներ կան, ովքեր պատրաստակամորեն հավատում են առակներին և տարբեր գուշակություններին արևելյան գեղեցկուհիների կյանքի մասին:
Եկեք միասին պարզենք, թե ինչպես են իրականում ապրում Արևելքի կանայք: Ինչպես գիտեք, արաբական երկրներում բազմաթիվ ամուսնությունները հիմնված են մեծերի կամքի վրա: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ հարսնացուն չի կարող արտահայտել իր կարծիքը:

Այսպես օրինակ, եթե աղջկան դուր չի եկել իր ապագա ամուսինը, նա իրավունք ունի հրաժարվել ամուսնության առաջարկությունից: Արաբական երկրներում ամուսնական պայմանագիրը համարվում է պարտադիր:
Կանայք, ի տարբերություն արտոնյալ տղամարդկանց, շատ հազվադեպ են ամուսնանում այլ հավատքի տղամարդկանց հետ: Օրենքի համաձայն, ամուսնության համար նվազագույն տարիքը 18 տարեկան է:

Արևելյան աշխարհում կա կանանց և տղամարդկանց հարսանիք: Տղամարդկանց տոնակատարությունը տևում է ոչ ավելի, քան 4 ժամ և շատ պարզ է` թեյ, սուրճ, շփում:
Կանանց հարսանիքը ցուցադրվելու առիթ է` ցուցադրվում են թանկարժեք զարդերը և շքեղ զգեստները: Տղամարդկանց խստիվ արգելվում է մուտք գործել այս միջոցառում։

Փեսայի ժամանումը հայտարարվում է նախօրոք, քանի որ տիկնայք պետք է ժամանակ ունենան ծածկվելու համար աբայայով։
Եթե ապագա ամուսինը պատրաստվում է դահլիճում ներկայանալ իր հոր կամ եղբայրների ուղեկցությամբ, ապա հարսնացուն նունպես ծածկվում է աբայայով:
Կնոջ գեղեցկությունը թաքցվում է ուժեղ սեռից: Չնայած ժողովրդական հավատքին՝ ոչ բոլոր արաբ տղամարդիկ կարող են իրենց թույլ տալ բազմակնություն: Այնուամենայնիվ, եթե ամուսինը նման ցանկություն է հայտնում, կինը ստիպված է հնազանդվել իր սիրելիին։

Տղամարդը կարող է բաժանվել կնոջից` երեք անգամ կրկնելով «հեռացիր» բառը: Այս դեպքում կինը պարտավոր է լքել տունը՝ իր հետ վերցնելով միայն իր վրա եղածը:
Գուցե դա է պատճառը, որ արաբ կանայք, նույնիսկ տանը, նախընտրում են չհրաժարվել իրենց թանկարժեք զարդերից։
Կինը նույնպես իրավունք ունի ամուսնալուծվելու հայտ ներկայացնել, եթե ամուսինը նրան չի շապահովում ամեն ինչով. Չի տանում ռեստորան կամ չի գնում թանկարժեք նվերներ:

Արաբական աշխարհում կան այսպես կոչված «կանանց շաբաթվա օրեր», երբ բոլոր առևտրի կենտրոնները և գեղեցկության սրահները գործում են բացառապես կանանց համար:
Մի մոռացեք, որ մահմեդական կինը ամեն ինչ անում է տղամարդու համաձայնությամբ: Տանը արաբ տիկինը թագուհի է, լողանում է շքեղության մեջ:
Սակայն, տանից դուրս գալով` արևելյան գեղեցկուհիները փաթաթում են իրենց շարֆերով` ոտքերից մինչև գլուխ` թաքցնելով իրենց գեղեցկությունը օտար աչքերից։




























