Գոյություն ունի տղամարդկանց 5 տեսակ, որոնց ոչ մի ինքն իրեն հարգող կին չի թողնի իրեն մոտենալ:
Պատմում ենք նրանց մասին։
Օտար տղամարդ
Ոչ մի իրեն հարգող կին չի կարող սիրավեպ սկսել մի տղամարդու հետ, որն արդեն հարաբերությունների մեջ է:
Անկախ նրանից, նա ունի ընկերուհի, հարսնացու, թե արդեն ամուսնացած է, «բայց նա երկար ժամանակ ապրում է իր կնոջ հետ որպես օտարներ»:
Դուք ձեր հարևանի մեքենան նրանից գաղտնի չեք քշելու, ինչ է թե նա մի քանի ամիս չի վարել այն։

Ժլատ տղամարդ
Ժլատ մարդուց ավելի վատ բան չկա: Ժլատ է զգացմունքների, հույզերի, գործողությունների և փողի մեջ:
Նման տղամարդը միշտ մի քանի աստիճան ցածր է դնելու բոլորին և ամեն ինչ։
Իր հույզերը թաքցնող տղամարդ
Տղամարդը, ով մտածում է այն կարծրատիպով, որ զգացմունքները չպետք է որևէ մեկին ցույց տալ, պարզապես (կներեք) հիմար է:
Այո, զգացմունքները չպետք է ցուցադրել հերթով բոլորին (նույնիսկ կանանց), բայց սիրելիների և հարազատների կողքին պետք է անկեղծ լինել, կիսվել ձեր անհանգստություններով ու վախերով նրանց հետ:

Իշխող տղամարդ
Այո, երբեմն իշխելը գայթակղիչ է թվում, բայց ոչ այն դեպքում, երբ այս իշխանությունը վերափոխվում է վերահսկման, ոչ այն դեպքում, երբ դու ամբողջովին և լիովին գտնվում ես տղամարդու տիրապետման տակ:
Երբ նա է որոշում, թե ուր գնաք, ում հետ, ինչ հագնեք, երբ վերադառնաք տուն: Եվ նա երբեք հաշվի չի առնում ձեր կարծիքը: Իրեն հարգող կինը չի ապրի այդպիսի տղամարդու հետ։

Մանիպուլյատոր
Նրանք սովորաբար շատ խելացի և խարիզմատիկ մարդիկ են: Նրանց սիրահարվելը հեշտ է: Բայց եթե բավականաչափ խելացի եք, ապա շատ շուտով կբացահայտեք նրա իրական բնույթը:
Ձեր զգացմունքներն ու հույզերը շահարկող մարդը, ով ձեզ ստիպում է անել այն, ինչ չեք ուզում անել, վատ մարդ է: Մի կապիր քո կյանքը նրա հետ:



























