Ավստրալիացի երջանիկ զույգը` Քիթը և Դեյվիդ Օգը, երկար տարիներ միասին են ապրել:
Միայն մի բան էր մթագնում նրանց կյանքը` երեխաների բացակայությունը: Նրանք բազմիցս փորձել են երեխա բեղմնավորել, բայց ոչինչ չի ստացվել։
Պատկերացրեք նրանց երջանկությունը, երբ բժիշկները հայտնեցին, որ Քեյթը, ամենայն հավանականությամբ, երկվորյակներ է ունենալու:
Կինն ու ամուսինը յոթերորդ երկնքում էին:
Բայց ծննդաբերությունը սկսվեց 26 շաբաթականում, 14 շաբաթ ավելի շուտ:
Ծնունդն անցավ բավական արագ, և բժիշկները զույգին տեղեկացրին, որ նրանք դարձել են տղայի և աղջկա ծնողներ:
20 րոպե անց նրանք սկսեցին հասկանալ, որ ինչ–որ վատ բան է կատարվում:
Բժիշկների ամբողջ խումբը հավաքվել էր այն սեղանի կողքին, որտեղ նրանք դրել էին տղային։







