Անդրեան ամբողջ կյանքը նվիրել է իր միակ դստերը: Օրական 12 ժամ աշխատելով` կինը խաչ էր քաշել սեփական արտաքինի վրա` ամբողջովին մոռանալով իրեն:
Ոչ ճիշտ խնամքի պատճառով հերոսուհու մաշկը ամբողջովին ծածկվել էր սև կետերով և տարիքային բծերով: Երկար տարիներ Անդրեան չէր այցելել ատամնաբույժին և ամբողջովին հրաժարվել էր վարսավիրանոցների և դիմահարդարմաների մոտ այցելություններից։

Կնոջ հասունացած դուստրը որոշեց անակնկալ անել մորը և նրան բերեց իսպանական թոք-շոուի, որտեղ վարպետները կանանց վերափոխում են անճանաչելիորեն և տալիս են երկրորդ կյանք: Անդրեան լաց եղավ անսպասելիությունից` հուզվելով դստեր արարքից:

Կինը հեռուստահաղորդավարուհուն պատմեց իր ծանր կյանքի մասին և խոստովանեց, որ վաղուց է ընկճախտի մեջ և դադարել է հայելու մեջ նայել:
Կինը առաջինը հերթին ատամնաբույժին այցելեց: Բժիշկը տեղադրեց մի քանի իմպլանտներ, իսկ մնացած ատամները ծածկեց վինիրներով:

Անդրեան այցելեց մաշկաբանի: Կինը ենթարկվեց մաշկի մասնագիտական մաքրման և բիոռեվիտալիզացիայի:
Դիմահարդար նկարիչները և վարսահարդարները նույնպես աշխատեցին Անդրեայի հետ` վերափոխելով կնոջն անճանաչելիորեն։

Մեր հերոսուհին այցելեց ոճաբանին, ով ընտրեց Անդրեայի համար նորաձև հանդերձանք` տեսքը լրացնելով աքսեսուարներով:
Հանդիսատեսն ապշեց, երբ տրանսֆորմացիայից հետո տեսավ հերոսուհուն։ Անդրեայի դուստրը դժվարությամբ ճանաչեց ծնողին, որը վերածվել էր իսկական գեղեցկուհու։

Ճիշտ են ասում. «Տգեղ կանայք չկան, կան անխնամ կանայք»:




























