«Սիրելու համար բոլոր տարիքներն են լավ» արտահայտությունը, հավանաբար, ծանոթ է բոլորին:
Եվ դա առավել արդիական է դարձել մեր ժամանակներում, երբ «50 և բարձր տարիքի» մարդիկ դեռ համարվում են երիտասարդ և ուժով լի:
Կես դար առաջ այս տարիքում կանանց անվանում էին «տատիկներ», բայց այսօր նրանք ապրում են լիարժեք կյանք, կարիերա են կառուցում և համարձակորեն նոր հարաբերություններ են սկսում:
Այնուամենայնիվ, մեր պատմությունների հերոսուհիները, կարծես, հասցրել են գերազանցել բոլորին: Ի վերջո, դրանք «50-ից բարձր» կամ նույնիսկ «80-ից բարձր» չեն, այլ շատ ավելին:
Մինի Մունրո – 102 տարեկան
90-ականների վերջին այս անսովոր հարսնացուի անունը գրվեց Գինեսի ռեկորդների գրքում: «Երիտասարդ» ընտրյալը` Դադլի Ռիդը, այդ ժամանակ 83 տարեկան էր: Հարսանիքը տեղի է ունեցել 1991 թ.


Վալդեմիրա Ռոդրիգեզ դե Օլիվեիրա- 106 տարեկան
Վալդեմիրան 106 տարեկանում առաջին անգամ ամուսնացավ` ապրելով ծերանոցում։
Նրա փեսացուն մի ամբողջ 40 տարի փոքր էր, բայց միևնույն ժամանակ նա ուղղակի խենթանում էր իր ընտրյալի համար: Կամավորները և ծերանոցի աշխատողները օգնեցին կազմակերպել իսկական երեկույթ, որին մասնակցում էին մոտ 150 հոգի:


Ազատիխան Սավուտի – 113 տարեկան
Չինաստանից այս հարսնացուն համաշխարհային ռեկորդ է սահմանել իր տարիքով: Նա նույնպես ծանոթացել է իր ընտրյալի հետ տարեցների կենտրոնում: Ի դեպ, 70-ամյա փեսան ստիպված էր քրտնաջան աշխատել` համոզելու իր սիրելիին ընդունելու ամուսնության առաջարկը:
Սկզբում Ազատիխանը մերժեց` համարելով, որ իր տարիքում դա պարզապես անպարկեշտ էր: Բայց հետագայում նա համաձայնվեց` ապացուցելով ողջ աշխարհին, որ երբեք ուշ չէ գտնել իր երջանկությունն ու իրական սերը:





























