Աղջիկը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հմտորեն կատարված դիմահարդարման շնորհիվ տեսողականորեն փոքրացնել դեմքը և 10 կիլոգրամով նիհար երևալ: Դուք պետք է սկսեք ձեր դիմահարդարումը` կիրառելով խոնավեցնող միջոց մերսող շարժումներով:
Քսուքից հետո կիրառեք պրայմեր Թե՛ կրեմը, թե՛ պրայմերը պետք է կիրառվեն դեմքի կենտրոնից դեպի ականջներիի կեսը: Ոչ մի կրեմ կամ պրայմեր չենք կիրառում կոպերին:

Այնուհետև տոնային հիմք – այն կիրառեք վրձնով ամբողջ դեմքին, ներառյալ կոպերը, պարանոցին անցումով: Եթե պլանավորում եք ձեր մազերը հավաքել և ականջները բացել, ապա խոզանակին մնացած հիմքը քսեք ականջների վրա:

Հիմա սկսենք դիմագծերը ձևավորել: Կիրառեք դեմքի մուգ կորեկտոր այտերի տակ:

Դրանից հետո նրբորեն ստվերեք այն։

Այժմ դեմքի վերին մասը մգացրեք նույն կորեկտորով։ Դրա շնորհիվ դեմքը դառնում է ավելի բարակ, իսկ այտերի կորեկցիան աչք չի զարնում։

Այնուհետև կիրառեք մուգ կորեկտորը դեմքի ստորին մասում և նույնպես ստվերեք: Անհրաժեշտ է շատ լավ ստվերել, հակառակ դեպքում կարող եք հասնել «մորուքի էֆեկտի»։

Այժմ մգացրեք քթի և կոպերի սահմանները, լավ ստվերեք ամեն ինչ:


Նրանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց դեմքն ավելի բարակ տեսք ունենա, մազերի աճի տարածքի երկայնքով նույնպես մգացրեք։

Հաջորդ քայլը` կիրառել բաց գույնի կորեկտորն աչքերի տակ: Այն նաև կիրառում ենք ճակատի և քթի կենտրոնում։



Դրանից հետո նորից կրկնեք շերտերը կորեկտորով (խոզանակի վրայի մնացորդը բավարար է), որպեսզի թեթև և մուգ գծերի անցումները հարթ տեսք ունենան:

Դուք կարող եք փորձել կրկնել այսպիսի վերափոխումը տանը ինքնուրույն` օգտագործելով միայն դեմքի կորեկտորը։



























