Հնդկական Ասամ նահանգի Ջորհաթ շրջանում, մեծ Բրահմապուտրա գետի մոտակայքում, գտնվում է Մաջուլի կղզին:
Այն բնակեցված է ձկնորս ժողովրդի ավելի քան 170 հազար ներկայացուցիչներով: Կլիմայի փոփոխությամբ կղզում ավելի դժվար է դառնում ապրելը:
16-ամյա մի երիտասարդ` Ջադավ Փայենգը, որը ստացել է «Մոլայ» մականունը, քայլում էր դեպի ափը և տեսավ հոսքից ափ նետված հարյուրավոր օձեր, որոնք սատկած էին արդեն կամ աստիճանաբար մահանում էր տաք ավազի վրա:
Նա նայեց դժոխային այդ տեսարանին և ապշեց:
Նա հանկարծ պատկերացրեց, թե ինչպես են պառկած իր ժողովրդի ներկայացուցիչները, մեռնելով ավազի վրա` առանց բուսականության հետքի, վառող արևի տակ։
Հենց այդ պահին նա որոշեց գործել։







