Նման կինը իրեն ամբողջովին տալիս է այն ամենին, ինչ անում է: Նա չի համաձայնվում միջինին, քանի որ ինքը սովորել է առավելագույնին: Նման կինը ունի արժեքների ամուր համակարգ, ուստի հստակ առանձնանում է մյուսների ֆոնին։
1. Նա ունի կյանքի ծարավ
Նա անհավատալի քանակությամբ էներգիա ունի: Նա, կարծես, անում է ամեն ինչ շատ ակտիվ և տարված: Բայց, միևնույն ժամանակ, նա մնում է սիրող և սրտացավ. Հենց այդ համադրությունն է զինաթափում է։
2. Նա ուրախ է
Նա միշտ դրական է և ժպտերես: Նա չի ամաչկում այն ցույց տալուց: Նրա ծիծաղը վարակիչ է:
3. Նա թափանցիկ է
Գաղտնիք չէ, թե ինչ է նա զգում: Նա խաղեր չի խաղում և բաց է իր զգացմունքների մեջ: Երբ նա սիրում է, նա սիրում է իր ամբողջ սրտով և հոգով:
4. Նա ռեալ է նայում աշխարհին, բայց ակնկալում է ազնվություն և հավատարմություն
Նա կարողանում է հասկանալ և ներել` գիտակցելով, որ մարդիկ կատարյալ չեն: Բայց նա չի մոռանում որոշ բաներ, քանի որ ակնկալում է ազնվություն և հավատարմություն: Ազնիվ խոսակցությունները նրա համար ավելի կարևոր են, քան վեճերը և սկանդալները: Նա գնահատում է անկեղծությունը և չի պահում վիրավորանքները։ Բայց եթե դավաճանում ես նրա վստահությանը, այն հետ չես վերադարձնի: Նա կարող է ներել, բայց թույլ չի տա ձեզ կրկնել դա:
5. Նա անընդհատ աշխատում է ինքն իրեն վրա
Նա չի վախենում փոփոխությունից, նա անընդհատ փոխվում է և պայքարում է իր վախերի և բարդույթների դեմ: Կրքոտ կինը գիտի, որ փոփոխությունը բարելավվելու միակ միջոցն է: Նա ցանկանում է բարելավել իր կյանքը, աշխատանքը, մտքերը:
6. Նա նպատակասլաց է
Եթե նա իր համար նպատակ է դրել, ապա նա կգնա դրան` մինչև որ հասնի։ Նա նրանցից չէ, որն արագ հանձնվում է, նա առաջ է շարժվում: Անցյալով ապրելն իրենը չէ։
7. Նա սիրում է արկածներ
Նա տեսնում է հնարավորություններ ամենուր և օգտագործում է դրանք: Նա չի վախենում փորձել որևէ նոր բան, օգտագործում է ամեն առիթ` կյանքը վայելելու համար` նոր վայրերում հանդիպելով նոր մարդկանց:
8. Նա ամեն ինչ չի ընդունում որպես պարտավորություն
Նա կարողանում է երախտապարտ լինել ուրիշներին և կյանքին: Նա գիտի ուրախանալ փոքրիկ բաներով, գիտի ինչպես ուրախանալ ուրիշի հաջողություններով և երջանկությամբ: Նա պարզապես գիտի, թե ինչպես վայելել կյանքը և անում է դա։
9. Նա ուժեղ է
Նա գիտի, որ ինչը չի սպանում` դարձնում է ավելի ուժեղ։ Նրա անցած բոլոր դժվարությունները նրան ավելի ուժեղ են դարձրել։ Նա իրեն թույլ չի տալիս երկար տառապել և խղճալ իրեն, քանի որ գիտի, որ ամեն ինչ լավ կլինի և նույնիսկ ավելի լավ։
Հենց այս ուժի համար են նրան հարգում և հիանում։
10. Նա կարողանում է սիրել
Երբ նա հարաբերությունների մեջ է, տղամարդը իրեն համարում է աներևակայելի հաջողակ: Քանի որ նա գիտի, թե ինչպես ուրախացնել նրան, նա գնահատում է նրան և ցույց է տալիս դա, սիրում է իր ամբողջ սրտով և տալիս է իրեն ամբողջովին: Նա կարող է խոսել այն մասին, թե ինչն է անհանգստացնում իրեն, նա կարողանում է խոսել, այլ ոչ թե լուռ բարկանալ կամ գոռալ։
Կրքոտ կինը գիտի, որ իրեն տղամարդ պետք չէ լիարժեք լինելու համար, բայց երբ նա հանդիպի իր ուզած մեկին, նա կանի ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերությունները լինեն լավագույնը:



























