Երբ Կիա Տվիսելմանի քաշը անցավ 130 կգ նիշը, աղջիկը որոշեց ակտիվ պայքար սկսել դրա դեմ:
Նրա համար գլխավոր դրդապատճառը դարձավ Ռեյչլ Հոլիսի «Արթնացեի՛ր, աղջիկ» գիրքը, որը նա կարդաց:
Այնտեղ նշված էին հինգ պարզ կանոններ, որոնց սկսեց հետևել 27–ամյա աղջիկը։


Ոչ մի գերբնական բան. Մեկ ժամ շուտ վեր կենալ, ֆիզիկական ակտիվություն օրվա ընթացքում առնվազն կես ժամ, խմելու ռեժիմը պահել, ինտուիտիվ սննդին անցնել և քաշի կորստի օրագրի պարտադիր պահպանում:


4 ամսում Կիայի քաշը նվազեց 10 կգ-ով, և այդ արդյունքը աղջկան ոգեշնչեց առաջ շարժվել:
Հաջորդ նպատակը 9 ամսում 45 կգ նիհարելն էր։

Գործընթացում ներգրավվելով՝ ավելի դյուրին եղավ գործ ունենալ լրացուցիչ կիլոգրամների հետ:
Եվ արդյունքը, որը տեսավ Կիան նախանշված ժամանակից հետո, զարմացրեց նույնիսկ նրան։

Աղջկան հաջողվել էր կորցնել պլանավորվածից 10 կգ-ով ավելին: Կշեռքը ցույց տվեց–55 կգ։

Արտաքին տեսքի փոփոխություններից բացի, Կիայի մոտ տեղի ունեցան նաև էական փոփոխություններ գիտակցության և կյանքի նկատմամբ վերաբերմունքի մեջ:
Վերջապես աղջիկը սովորեց սիրել իրեն և տեսնել իր հաջողությունները, ինչպես նաև խթան հանդիսացավ այլ կանանց համար։



























