«12 տարեկան` քաշը 172 կգ»: Անսովոր աղջիկ, ով կարողացավ հաղթել գեղեցկության մրցույթում

Աննա Հանկինսը սովորական աղջիկ չէ: Բանն այն է, որ 12 տարեկանում նրա քաշը հասել է ոչ ավել, ոչ պակաս, քան 172 կիլոգրամի և շարունակում է կայուն աճել:

Բայց այստեղ խոսքն ամենևին էլ ծուլության կամ արագ սննդի հանդեպ կրքի մասին չէ: Փաստորեն, Աննան շատ հազվադեպ հիվանդությամբ է տառապում. Պրադեր Վիլլի սինդրոմ։

«12 տարեկան` քաշը 172 կգ»: Անսովոր աղջիկ, ով կարողացավ հաղթել գեղեցկության մրցույթում

Այս պաթոլոգիայի պատճառով մարդը գրեթե երբեք չունի հագեցվածության զգացողություն: Ուղեղը պարզապես չի ընկալում համապատասխան ռեցեպտորների ազդանշանները:

Այս համախտանիշն ունեցող մարդիկ ի վիճակի չեն վերահսկել իրենց, եթե չեն գտնում սնունդ, ապա նրանք կարող են հեշտությամբ «անցնել» ավելի քիչ ուտելի բաների՝ խոտի, շան սննդին, կավճին և այլն:

Դժբախտաբար, բժշկությունը դեռ չգիտի, թե ինչպես օգնել այդպիսի մարդկանց: Միակ բանը, որ կարող են անել բժիշկները, օժանդակ թերապիան է, որպեսզի ինչ-որ կերպ օգնեն կենսական օրգաններին շարունակել գործել:

«12 տարեկան` քաշը 172 կգ»: Անսովոր աղջիկ, ով կարողացավ հաղթել գեղեցկության մրցույթում

Աննայի ծնողները սկզբում փորձեցին սահմանափակել իրենց դստերը: Հայրիկը նույնիսկ կողպեքը կախեց սառնարանին: Բայց աղջիկը միշտ ուտելու բան էր գտնում:

Ինքը՝ Աննան, շատ կցանկանար նիհարել, բայց չգիտի ինչպես դա անել: Հաճախ նա ստիպված է լինում դիմակայել փողոցում գտնվող մարդկանց սևեռուն հայացքներին, իսկ որոշ երեխաներ բացահայտորեն ծիծաղում են նրա վրա։

«12 տարեկան` քաշը 172 կգ»: Անսովոր աղջիկ, ով կարողացավ հաղթել գեղեցկության մրցույթում

Այնուամենայնիվ, բժշկական կենտրոնը, որտեղ ամեն տարի զննվում է Աննան, անցկացնում է գեղեցկության մրցույթ` առանձնահատկություններ ունեցող աղջիկների համար: Երբ Աննան իմացավ այդ մասին, նա ցանկացավ մասնակցել:

Մայրիկը հատուկ իր դստեր համար կարեց մի քանի գեղեցիկ զգեստ: Եվ Աննան` անսպասելիորեն իր համար ստացավ գլխավոր մրցանակը:

«12 տարեկան` քաշը 172 կգ»: Անսովոր աղջիկ, ով կարողացավ հաղթել գեղեցկության մրցույթում

Իհարկե, մրցույթի նպատակը պարզապես մեր հերոսուհու նման աղջիկներին աջակցելն է և նրանց գոնե որոշ ժամանակ իրենց գեղեցկուհի և «թագուհի» զգալու հնարավորություն տալը:

Մնացածի համար մնում է միայն հուսալ, որ մոտ ապագայում դեղամիջոցներ կգտնեն, որպեսզի փրկեն Աննային իր հազվագյուտ հիվանդությունից, և աղջիկը կկարողանա իրականացնել իր երազանքը` ապրել ինչպես մնացած բոլոր սովորական դեռահասները։