Նույնիսկ ամենագրավիչ արտաքինը կարող է փչանալ անփույթ սանրվածքից։
Բրազիլացի վարսավիրներից մեկը իր էջում տեղադրեց մի աղջկա լուսանկար, որը մեկ տարի էր, ինչ չէր այցելել վարսավիրանոց և դիմել էր նրան` ցանկանալով վերափոխվել:

Վնասված գանգուրները և երկարած գունավորած մազերը ամենևին էլ աղջկան հմայքը չէին հաղորդում։
Ուստի, վարպետը գործի անցավ։


Նա սկսեց ներկել` օգտագործելով բալայաժ տեխնիկան:
Յուրաքանչյուր փունջը խնամքով ներկվեց և փաթաթվեց հատուկ ջերմային թղթով։


Իսկ ներկը լվանալուց հետո եկավ սանրվածքի հերթը։
Բաժանելով մազերը չորս մասի` վարպետը կտրեց «անկենդան» երկարությունը և մազերը վարսահարդարիչով հարդարեց։


Այժմ մազերը վառ և նորաձև տեսք ունեն:
Նրանք շքեղորեն փայլում են, գեղեցիկ են ոճավորված և օգնում են իրենց տիրոջը հիանալի տեսք ունենալ:



























