Հասկանալ` մարդ խելացի է, թե ոչ, հեշտ բան չէ: Նույնիսկ ավելի դժվար է պարզել` դուք ինքներդ խելա՞ցի եք:
Եթե խճճվել եք և չեք կարողանում ինքներդ պատասխանել այս հարցին, ապա ահա 5 նշաններ, որոնք հստակ վկայում են, որ ձեր IQ–ն բարձր է միջինից:
Դուք լավ հումորի զգացում ունեք
Սրամտությունը բարձր ինտելեկտի հիմնական նշաններից մեկն է: Այսպիսով, եթե կարողանում եք լավ կատակել, ապա համոզված եղեք, որ խելացի մարդ եք:

Ձեզ դուր է գալիս մենակ լինել
Մենակության հանդեպ սերը խելքի մեկ այլ կարևոր նշան է: Մտավորականները, որպես կանոն, չեն սիրում աղմկոտ ընկերախմբերն ու երեկույթները, չնայած, իհարկե, երբեմն նրանք կարող են հաճախել նման միջոցառումների:
Խելացի մարդկանց հետաքրքրում են փոքր ընկերախմբերը` երկուսի հետ զրույցը կամ լրիվ միայնությունը։
Կասկածում են
Միայն շատ հիմար մարդիկ են վստահ իրենց սեփական ճշմարտության մեջ։
Խելացի մարդիկ միշտ պատրաստ են կասկածի տակ դնել իրենց սեփական գիտելիքները և միշտ բաց են փոփոխությունների համար:

Ձեզ մոտ ստեղծագործական խառնաշփոթ է
Այո, եթե ձեր սենյակը, գրասեղանը կամ ձեր ամբողջ տունը խառնաշփոթ է, ապա դա նույնպես կարող է ցույց տալ բարձր խելացիություն և ստեղծագործականություն: Հոգեբանների կարծիքն է սա։
Հասկանում եք ժամանակակից արվեստը
Եթե դուք նրանցից եք, ովքեր ժամանակակից արվեստը զգում և հասկանում են, ապա ակնհայտորեն ինտելեկտուալ եք:
Չնայած լայն քննադատությանը, ժամանակակից արվեստը բավականին բարդ երևույթ է, շատ քիչ մարդիկ են կարողանում դա հասկանալ և զգալ։



























