Դիմահարդարում տարեց տիկնանց համար. Դիմահարդար նկարիչների անհավատալի աշխատանքը։
Անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել, տարիքով կանայք դեռ ջանում են պահպանել երիտասարդությունը և մաշկի թարմությունը: Ոմանք նույնիսկ պատրաստ են դիմելու գեղեցկության ներարկումներին` ցանկալի երիտասարդ տեսքը ստանալու համար:
Այնուամենայնիվ, այն հասուն գեղեցկուհիների համար, ովքեր մտադիր չեն դանակի տակ պառկել, նույնպես կա լուծում` ուղևորություն դեպի հմուտ դիմահարդաի մոտ:
Հոգնած աչքերը, ծերության ակնհայտ նշանները և դեմքի անհավասար երանգը հեշտությամբ կարելի է հաղթահարել հաջող դիմահարդարման օգնությամբ: Ինչպես ասում են, գեղեցկությունը տարիք չունի: Մեր այսօրվա հերոսուհիները դրա վառ ապացույցն են։
Շոտլանդացի դիմահարդարն իր մորաքրոջ 80-ամյակի առիթով տվեց լավագույն նվերը` մինուս 20 տարի:

«Մայրս չի սիրում դիմահարդարվել, բայց ինձ հաջողվեց որոշակի կոսմետիկա կիրառել նրա դեմքին»:

Անար Ագակիիշևը ևս մեկ անգամ վերափոխել է հաճախորդին անճանաչելիորեն

Նրա տաղանդի շնորհիվ տարեց տիկնայք ծաղկում են մեր աչքերի առաջ

Նա փորձում է ցույց տալ, որ յուրաքանչյուր կին ադամանդ է, նույնիսկ եթե նա գտնվում է չհղկված ադամանդի փուլում

«Ես տատիկիս համար դիմահարդարում արեցի»

Կանադացի դիմահարդարը կիսվել է իր հաճախորդի մայրիկի ցնցող դիմահարդարումով

Կարծես հոլիվուդյան աստղ: Անհնար է հայացքը կտրել

Մենք չենք կարողանում դադարել հիանալ դիմահարդարման և վրձինների վարպետների անհավատալի աշխատանքով: Որքա՛ն ջանք և ժամանակ է պետք ձեր սիրած գործին ձեզ նվիրաբերելու համար, որպեսզի հաճելի արդյունքներով ուրախացնեք շքեղ հաճախորդներին: Հրաշագործներ, ոչ այլ կերպ։



























