Կենդանակերպի այս նշանների կանայք բնությունից օժտված են այնպիսի երկաթբետոնե խարիզմայով և այնպիսի հմայքով, որ տղամարդկանց համար դժվար է լինում դիմակայել նրանց:
Նրանք կարող են նվաճել յուրաքանչյուրին, ում վրա իրենց աչքը դնեն և նրանից կարող են ստանալ իրենց ուզածը:
Պետք է մի փոքր ավելի զգույշ լինել նրանց հետ, քան բոլոր մյուս կանանց դեպքում, հակառակ դեպքում ռիսկի եք ենթարկվում մնալ առանց ոչ մի բանի և, բացի այդ, նաև կոտրված սրտով:
Առյուծ

Առյուծները կենդանի մագնիսներ են: Բացարձակապես բոլորին ձգում են դեպի իրենց` փոքր ձկներից մինչև շնաձկներ:
Առյուծները բնույթով փառասեր են, ուստի նրանք թույլ են տալիս բոլորին հիանալ իրենցով, բայց միայն ուժեղներին ու ամուրներին են ընտրում որպես ընկերներ:
Դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչն է սեր առաջացնում Առյուծի հանդեպ:
Նրանք համատեղում են մի շարք դրական և բացասական հատկություններ, ուստի բոլորը կգտնեն Առյուծի մեջ մի բան, որը նրան կսիրահարեցնի։
Ցուլ

Ցուլ կինը ինչ–որ հրաշքով համատեղում է տղամարդկային ուժն ու մանկական քնքշությունը: Նրանք կարողանում են հաստատակամ լինել իրենց կարիերայում, արագորեն հաստատել անհրաժեշտ կապերը, գիտեն, թե ինչպես և ում հետ խոսել:
Նրանք շատ–շատ հաջողակ են, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք սովորական գրասենյակի աշխատակիցներ են:
Մարդկանց ձգում է այս ինքնավստահությունը, այն, որ նրանք հաջողակ են՝ անկախ այն բանից, թե ինչ բարձունքների են հասել:
Իրականում նա ուժեղ մագնիս է: Նման մարդու կողքին դուք սկսում եք հասկանալ, որ հաջողությունը չափվում է ոչ թե ձեր դրամապանակի չափսով, այլ ձեր սեփական զգացողությամբ:
Կույս

Խորհրդավոր, իմաստուն, անթերի գեղեցիկ և ահավոր տաղանդավոր: Այս կանայք հաղթում են բոլոր ճակատներում:
Անիմաստ է մրցել նրանց հետ, նրանք հաղթում են առանց մեծ ջանքերի:
Կույսերը գիտեն, թե ինչպես փոխզիջումների գնալ, չիջնել սկանդալներին մակարդակին:
Մարդիկ ձգտում են դեպի իրենց, որովհետև նրանց հետ իրենց ապահով են զգում:



























