Մավերիկ Ֆրանսիկո Օյաոն շատ սովորական ուսանող է Ֆիլիպիններից:
Նա նաև ավագ եղբայր է, ով խենթի պես սիրում է իր փոքր քրոջը։

Աղջիկը պատրաստվում էր դպրոցի ավարտական երեկոյին։
Բայց ծնողները պարզեցին, որ իրենք չեն կարող վճարել տոնական պարահանդեսի զգեստի վարձակալության համար:
Իհարկե, աղջիկը նեղվել էր: Մավերիկը որոշեց օգնել իր քրոջը և նրա համար պարահանդեսի զգեստ կարել:
Միակ խնդիրն այն էր, որ նա չէր կարողանում կարել։

Մավերիկին մեծապես օգնեցին YouTube–ի տեսանյութերը և համացանցից բարի մարդկանց խորհուրդները:
Եվ իհարկե նրա մայրը, ով նրան ցույց տվեց, թե ինչպես օգտվել կարի մեքենայից։
Երիտասարդը գնեց անհրաժեշտ կտորները և իր ձեռքերով ժապավեններից պատրաստեց զարդեր, ծաղիկներ և դեկորներ՝ կրկին օգտագործելով ինտերնետի խորհուրդները:

Արդյունքում` քույրը ստացավ այնպիսի զգեստ, որի մասին նա չէր էլ կարող երազել:
Տեսնելով հագուստի լուսանկարները սոցցանցերում, նույնիսկ կարի բիզնեսի մասնագետները զարմացան:
Իսկ հոյակապ և բարդ հանդերձանքը հայտնի դարձավ գրեթե ամբողջ աշխարհում:



Ժապավեններից, ծաղիկներից և ուլունքներից զարդարանք հավաքելը հեշտ չէր։


Բայց արդյունքն արժեր բոլոր ջանքերը:




























