Տղամարդու հետ զրույցի ընթացքում ձեզ մոտ զգացողություն է առաջանում, որ կապ եք հաստատել և, հնարավոր է, որ նրան դուր եք եկել: Բայց հենց հեռանում եք, նա անմիջապես փախչում է ձեզնից և փորձում կորել ամբոխի մեջ. Դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է ընթացել։
Որպեսզի կեղծ հույսեր չունենաք, մենք պատրաստել խորհուրդ-ակնարկներ հատուկ ձեզ համար։
Անհավասար հաղորդակցություն
Եթե ձեր մենախոսությունը զբաղեցնում է ժամանակի 80%-ը, ապա ինչ-որ բան հաստատ այն չէ: Նա իր մասին տեղեկություններով չի կիսվում ձեզ հետ, նա միայն հավանություն է տալիս և, հավանաբար, իր մտքում արդեն իսկ առիթ է փնտրում ՝ թողնել ձեզ և գտնել ավելի հետաքրքիր զրուցակից։

Մարմնի լեզու
Խաչված ձեռքեր, հակառակ ուղղությամբ շարժումներ. Այս ամենը նշաններ են, որ նա ձեզանով հետաքրքրված չէ։
Ձեզ անընդհատ ընդհատում են
Նա անընդհատ ընդհատում է ձեզ «այո, ես արդեն լսել եմ դրա մասին» արտահայտությամբ – ահա ձեր ահազանգը: Նա պարզապես շահագրգռված չէ այս պատմությունը լսել հենց ձեզանից։

Ծանր հառաչում է
Մեր մարմինը երբեմն մատնում է մեր գաղտնիքները. Երբ մենք ձանձրանում ենք, անգիտակցաբար սկսում ենք հառաչել: Հիշեք, եթե հանդիպում եք ձեր զրուցակցին ոչ վազելուց կամ մարզվելուց հետո, բայց նա շարունակում է հառաչել, ապա նա արդեն ձանձրանում է ձեզ հետ։
Միանշանակ պատասխաններ
Եթե հարցեր եք տալիս, որոնք պահանջում են մտածված և հիմնավորված պատասխան, իսկ ձեր զրուցակիցը պատասխանում է միայն «այո կամ ոչ», ապա նա պարզապես ցանկություն չունի շփվել ձեզ հետ: Ժամանակ մի վատիր այդպիսի տղամարդու հետ:




























