Հաճախ մարդիկ ամբողջովին նվիրվում են իրենց հոբբին, դա ոգեշնչում և ներշնչում է:
Բացառություն չեղան նաև ամուսիններ Ռոբբին և Պրիսկիլան:
Ամենից շատ կյանքում նրանք սիրում են ճանապարհորդել:
Զույգը պատրաստ է ամեն ինչի` աշխարհով մեկ պտտվելու համար` միաժամանակ խնայելով գումար և ճանապարհորդելով հարմարավետությամբ:
Այդ նպատակով զույգը գնեց հին դպրոցական ավտոբուս և կարողացավ այն վերածել հարմարավետ շարժական տան:



Զույգը միասին զբաղվեց վերանորոգմամբ` առանց դրսի օգնության: Նախ լվացին ավտոբուսը և ազատվեցին հին կահույքից:
Ռոբբին փոխեց հատակը, պատուհանները, անցկացրեց էլեկտրականությունը:
Զույգը որոշեց ներկել դեղին ավտոբուսը սպիտակ գույնով:
Այսպես նա սկսեց ավելի շքեղ տեսք ունենալ: Իսկ հետո նրանք որոշեցին զբաղվել ավտոբուսի ներսի աշխառանքով։




Երբ ամբողջ վերանորոգումն ավարտվեց, զույգը սկսեց կահույքը հավաքել:
Նրանց տանը կա ննջասենյակ, խոհանոց, լվացքի մեքենա և նույնիսկ պահեստային տարածք:
Զույգի գլխավոր հպարտությունը հարմարավետ բաղնիքն է: Իսկ ձմեռային ճանապարհորդության համար կա մի փոքր վառարան:
Այս գլուխգործոցը ստեղծելու համար զույգը ծախսել է 1,5 տարի: Այժմ զույգը ուղևորվում է ԱՄՆ և Կանադա:
Ի դեպ, և Ռոբբին և Պրիսկիլան հեռակա են աշխատում, ուստի նրանք նախատեսում են ճանապարհորդել ավելի քան 2 տարի։































