Զգույշ… Այս բառերն ասում են միայն այն զույգերը, ովքեր այլևս չեն սիրում և չեն հարգում միմյանց
Երբ երկու մարդիկ դադարում են միմյանց սիրել, երբ նրանք հոգնում են միմյանցից, բայց միևնույն ժամանակ պատրաստ չեն հրաժարվել «միասին լինելու» իրենց սովորությունից, ամեն ինչ սկսում է նյարդայնացնել նրանց:Վիճաբանությունների պատճառները իրենք իրենց են հայտնվում: Եվ մենք արդեն դադարում ենք փորձել դա պարզել, մենք պարզապես գոռում ենք` գոնե մի փոքր թեթևանալու համար:Ի՞նչ էի մտածում, երբ սիրահարվում էի քեզ
Արտահայտություն, որը հավասարեցնում է ձեր զուգընկերոջը և բացարձակ զրոյին: Դուք բացառում եք այն բոլոր լավ բաները, որոնք ժամանակին ձեզ գրավել են նրա մեջ։Չգիտեմ, թե ինչու ես դեռ չեմ հեռացել քեզանից
Կամ դեռ սիրում եք և նման հարց չեք տալիս, կամ այլևս չեք սիրում, բայց չափազանց վախկոտ եք` սովորական հարաբերությունները խզելու համար:Ես ցանկություն չունեմ խոսել քեզ հետ, ոչ էլ լսել…Հայտարարության մի տեսակ փափուկ ձև` ձևացնելով, որ «դուք պարզապես գոյություն չունեք»… Արդյո՞ք այդպիսի բան ասում են սիրելիին։Դե փակի՛ր բերանդ…Կոպիտ ձև, որը, թերևս, պարզ ձևով ցույց է տալիս, որ մեզ այլևս չեն հարգում։Ես քե՛զ չեմ հարցնում: Ես ասում եմ, որ…Զրկել այն անձին ձայնի իրավունքից, որի հետ մենք կիսում ենք մահճակալը, սնունդը, անցյալը … գուցե սա նշան է, որ մեզ համար այնքան էլ կարևոր չէ ապագան նրա հետ կիսելը:Երբ ինձ հետաքրքրի քո կարծիքը, կհարցնեմ, լա՞վ:Մարդուն ասելու մեկ այլ ձև, որ նա այլևս չի զբաղեցնում ձեր կյանքում այնքան տեղ, որպեսզի ձեզ հետաքրքրի նրա կարծիքը, նրա մտքերը և զգացմունքները:Քեզ ոչ ոք չի պահումԻհարկե, ոչ ոք չի պահում որևէ մեկին, բայց երբ դա ասվում է կոպիտ և ագրեսիվ ձևով, այն անմիջապես տպավորություն է թողնում, որ մեզ ասում են` «դու ազատ ես այս հարաբերություններից»:Ես պարզապես վատնում եմ թանկարժեք ժամանակը քո նման մեկի վրա«Քո նման մեկի» – ո՞ւմ։ Ձեր զգացմունքներին, ձեր ժամանակին անարժա՞ն մեկի: Սա, հավանաբար, «ես չեմ հարգում քեզ և չեմ սիրում քեզ» արտահայտության ամենավիրավորական ձևերից մեկն է: