Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է փոքրիկ ստուդիայից առանձին սենյակներով լիարժեք բնակարան ստանալ, ապա առաջարկում ենք դիտել անսովոր դիզայներական այս լուծումը: Մեր կարծիքով մասնագետները կարողացան անհնարինն անել:
28 մետրից հաջողվեց ստանալ էլեգանտ խոհանոց, նորաձև հյուրասենյակ, փոքր ննջասենյակ և միջանցք:
Տեսեք ինքներդ։

Փոքր խոհանոց իսկական տիկնոջ համար: Պատրաստված է ռետրո ոճով, նույնիսկ կահույքն է համապատասխանեցվել։

Հյուրասենյակը խոհանոցից առանձնացված է փոքրիկ միջնապատի միջոցով: Մի անկյունում ստեղծվել է աշխատատեղ, որի դիմաց կա հանգստի համար տարածք:

Ցանկության դեպքում բազմոցը կարող է վերափոխվել հարմարավետ նիրհելու տեղի։

Հարմարավետ ննջասենյակը թաքցվեց վարագույրների և ապակե միջնապատի հետևում: Բացի մահճակալից, այնտեղ տեղավորվեց զգեստապահարանը, որտեղ կարելի է տեղադրել բոլոր իրերը:

Փոքր միջանցքում կոշիկի դարակաշար տեղադրվեց, պատի կախիչ, մեծ հայելի և օրիգինալ աթոռակ։

Լոգարանը ստացվեց նուրբ և շատ գեղեցիկ, ինչպիսին պետք է ունենա երիտասարդ գեղեցիկ աղջիկը։

Դիզայներներն ամեն ինչ արեցին փոքրիկ բնակարանում նման անսովոր և նորաձև ինտերիեր ստեղծելու համար:
Ձեզ դուր եկա՞վ այսպիսի լուծումը։



























