Ռումինացի Ադրիանա Իլեսկուն իր դստերը ծնել է 66 տարեկանում: Բայց այդ երջանիկ պահից առաջ նա ստիպված էր լսել շատ բացասական վերաբերմունք այս մասին:
Բոլորը զգուշացնում էին նրան հղիության հսկայական ռիսկերի մասին այսպիսի տարիքում, որ նրա մարմինը չի կարողանա հաղթահարել և այլն։
Ընկերները համոզված էին, որ նա այլևս չի տանի երեխային, կինը պարզապես չի կարողանա դիմակայել դրան:
Բայց Ադրիանան այնպես էր ցանկանում մայր դառնալ, որ չնայած ամեն ինչի, նա գնաց IVF ընթացակարգի։

Բարեբախտաբար, ինչպես հղիությունը, այնպես էլ ծննդաբերությունը հեշտ ընթացավ: 2005–ին Ադրիանան ծննդաբերեց մի գեղեցիկ, առողջ երեխա՝ Էլիզային: Այդ ժամանակ նա արդեն թոշակառու էր և կարող էր ամբողջովին իր ժամանակը նվիրել երեխային, ինչն էլ նա անընդհատ անում էր:

Ամենակարևորն այն է, որ աղջիկն իր հասակակիցներից երբեք վատ բան չի լսել մոր վերաբերյալ: Բոլորը հարգանքով էին վերաբերվում նրան։

Այս տարի Էլիզան կդառնա 15 տարեկան: Աղջիկը ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից, նա նույնքան ակտիվ և ուրախ է, բացի այդ, նա շատ քաղցր է, անհոգ և երջանիկ:




























