Ճիշտ հարաբերությունը կարող է լինել միայն այն մարդկանց միջև, ովքեր զգայուն են զուգընկերոջ զգացմունքների նկատմամբ: Եթե նկատում եք, որ ձեր սիրելին թույլ է տալիս այս բաները ձեր հասցեին, ապա ժամանակն է, որ դուք մտածեք։ Այդ մարդը օգտագործում է ձեզ։
Ստիպում է ձեզ կասկածել ձեզ
Ամենավատը, ինչ տղամարդը կարող է անել ձեր հանդեպ` զրկել ինքներդ ձեզ խելամիտ գնահատելու հնարավորությունից: Եթե ինչ-որ մեկը ձեզ կասկածի տակ է դնում, ապա դա հաստատ նշան է, որ նա չի սիրում ձեզ։

Վերահսկում է այն, ինչ անում եք
Եթե մարդը փորձում է վերահսկել ձեր կյանքի բոլոր ասպեկտները. Որտեղ եք գնում, ում հետ եք շփվում, ինչ եք հագնում, ապա, հավանաբար, գտնվում եք «վանդակի» կատեգորիա հարաբերությունների մեջ: Վերահսկողության հաջորդ մակարդակը արգելքներն են: Մի շփվիր սրա հետ, մի հագիր սա, մի գնա այնտեղ:
Մեղադրում է խնդիրների մեջ
Ձեր խնդիրների համար դիմացինին մեղադրելը, հավատացեք երեխայություն է: Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր գործողությունների, ընտրության և արարքների համար: Ինչ-որ մեկը, ով փորձում է իր սխալների պատասխանատվության բեռը գցել ձեր վրա, ճիշտ է, երբեք չի կարող իսկապես հասուն լինել:

Տեսնում է միայն ամենավատը
Նա նկատում է ձեր բոլոր թերությունները, բարձրաձայնում ամեն ինչ: Նա քո մեջ ավելի շատ վատն է տեսնում, քան լավը: Սա ինքնավստահության, բարդույթների և մտքերի հարցում կասկածների ուղին է՝ «ինձ անհնար է սիրել»: Դուք պետք է իմանաք, որ այս կերպ է վարվում սիրելիի նկատմամբ միայն նա, ով ինքը ահավոր բարդույթներ ունի, ուստի նա ստիպում է ձեզ զգալ, որ դուք միայն իրեն եք պետք»:
Ծաղրում է ձեզ
Երազանքներ, բառեր, որոշ սխալներ կարելի է միասին կատակել և ծիծաղել: Բայց եթե այդ կատակները խոցում են ձեզ, և նա անտեսում է ձեր հույզերը, ապա միգուցե դուք սխալ մարդու հետ եք… Որովհետև այն մարդը, ով սիրում է, միտումնավոր չի վիրավորի:



























